30-10-2018 12:08 1590

AmeriaBank Outdoor 3d sign

Ամերիաբանկն իր ՓՄՁ հաճախորդների համար մշակել է Բիզնես վարկերի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ, համաձայն որի փոքր և միկրո բիզնեսները կունենան բիզնեսն ընդլայնելու հնարավորություն:

Վարկի գումար՝ 10 մլն ՀՀ դրամից 150 մլն ՀՀ դրամ

Առաջարկի գործողության ժամկետ՝ 2018 թ. սեպտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Վարկի այլ պայմաններ՝ վարկերը տրամադրվում են համաձայն Բանկում գործող վարկավորման համապատասխան ստանդարտ պայմանների, բացառությամբ հետևյալ կետերի՝

Վարկի տրամադրման վճար

Չի գանձվում

Վարկի նվազագույն ժամկետ

 3 տարի

Վաղաժամկետ մարման տույժ

5%, միայն առաջին 5 տարվա համար

Մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված*

Առաջին 12 ամիսների համար մայր գումարի վճարումները կարող են նվազեցվել
ստանդարտ գրաֆիկով նախատեսված վճարումների մինչև 50%-ի չափով: 

Վարկառուին վճարվող միանվագ գումար

Այլ բանկերից տեղափոխվող վարկի գումարի 2%-ի չափով

Վերաֆինանսավորման  դեպքում գրավադրման համար Բանկի կողմից կատարվող ծախսեր

  1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
    կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի, գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճար (տրանսպորտային միջոցի դեպքում՝ ոստիկանությունից սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի համար)
  2. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման համար
  3. Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու 
    մարմնում գրանցման վճար
  4. Գրավի առարկայի գնահատման վճար

*Կիրառվելու դեպքում վարկը տրամադրվում է մայր գումարի հավասարաչափ (դիֆերենցված) մարման եղանակով:

 

Վարկի տրամադրման գործընթաց՝ վարկերը տրամադրվում են համաձայն Բանկում գործող վարկավորման ստանդարտ գործընթացի:

 

Սկզբնաղբյուր՝ https://bit.ly/2SsWbUm

Для комментирования пожалуйста авторизируйтесь


Какой банк более надежный? ?

КАКая кредитная организация БОЛЕЕ надёжная? ?

КАКОЙ ЛОМБАРД БОЛЕЕ надёжнЫЙ? ?