Մեկ տարում NFC-ով համալրված սմարթֆոններով ապրանքների և ծառայությունների վճարումների քանակը 5 անգամ ավելացել է, գրում է «Известия»-ն հղում անելով հետազոտութանը:
Ուսումնասիրությունն իրականացրել են «Ալֆա-Բանկի» և «Սվյազնոյ» ու «Եվրոսետ» միավորված ընկերությունների փորձագետները:
Հետազոտողները նշում են, որ 2018 թվականի ընթացքում ռուսները սմարթֆոններով, որոնք համալրված են NFC- չիպերով՝ իրականացրել են մոտ 133 մլն գործարք:
Սա 5 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ:
NFC-ով սմարթֆոնների վաճառքը Ռուսաստանում աճել է 41 տոկոսով` 11 միլիոն միավորով: Ընդհանուր արժեքը կազմել է 304 մլրդ ռուբլի: Փորձագետները կանխատեսում են սմարթֆոններով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումների հետագա ավելացում: