Kaspersky-ն հայտնաբերել է Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի բանկերի վրա հարձակումների նոր տեսակ, որի արդյունքում տասնյակ միլիոնավոր դոլարի վնաս է հասցվել:
Առաջին անգամ DarkVishnya մեթոդը բացահայտվել է անցյալ տարի: Փորձագետները տեղեկացել են բանկային գողության 8 դեպքերի մասին: Հարձակվողները գումարներ գողանալու համար փոքրիկ սարք են գցել ֆինանսական հաստատության շենք և ձեռք բերել կորպորատիվ ցանցին հասանելիություն:
Ցանցահեններն օգտագործել են USB հարձակումների համար օգտագործել են Bash Bunny, Raspberry Pi և նոթբուքեր:
Գողացված տվյալները թույլ են տվել կիբերհանցագործներին կպնել վճարային համակարգերին և բանկոմատների միջոցով գումար կանխիկացնել:
Սերգեյ Գոլովանովը՝ «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային մասնագետը, ասել է, որ հաքերները սկսել են օգտագործել հայտնաբերման համար բարդ մեթոդներ: DarkVishnya-ի գտնվելու վայրը գտնելը գրեթե անհնար է, քանի որ փոքր սարքը կարող է թաքցվել ցանկացած գրասենյակում: