Համաշխարհային բանկը նախատեսում է 200 միլիարդ դոլար ներդնել կլիմայի փոփոխության դեմ տարվող պայքարում, որն ընթանալու է 2021-ից մինչև 2025 թվականը: Այս մասին հաղորդում է The Guardian- ը:
Նշվում է, որ ֆինանսավորման մի մասը կուղղվի վաղ ահազանգման համակարգերի և եղանակային բարձրորակ կանխատեսումների ապահովմանը, որոնք, ինչպես ակնկալվում է կօգնեն 30 զարգացող երկրների 250 միլիոն բնակչի պատրաստվել ծայրահեղ եղանակային պայմաններին:
Հետագա ֆինանսավորումը կուղղվի «խելացի գյուղատնտեսությանը», որը հարմարվում է եղանակային ակնկալվող փոփոխություններին և կօգնի պահպանել սննդամթերքի արտադրությունը որոշ առավել տուժած զարգացող երկրներում:
Այն նաև կօգնի 120 մլն հեկտար անտառի պահպանությանը:
«Մարդիկ կորցնում են իրենց կյանքը և կենցաղային պայմանները, կլիմայի փոփոխության աղետալի հետևանքների պատճառով: Մենք պետք է պայքարենք պատճառների հետ, նաև հարմարվել դրանց հետևանքներին»,- ասել է Համաշխարհային Բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան: