ԵՄ-ի խորհուրդը որոշում է ընդունել էլեկտրական կամ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների թվաքանակը մինչև 2030 թվականը հասցնել հանրակցության երկրների մարդատար ավտոմեքենաների ընդհանուր հավաքակազմի 35 տոկոսին, ասված է ԵՄ-ի խորհրդի՝ չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ:
Նույն այդ որոշմամբ ԵՄ-ի խորհուրդը քվոտաներ է ընդունել այն ավտոմեքենաների արտանետումների մեջ ածխաթթու գազի միջին պարունակության վերաբերյալ, որոնք մինչև 2025 թվականը պետք է կրճատվեն 15 տոկոսով, իսկ մինչև 2030 թվականը՝ 35 տոկոսով՝ 2021 թվականի մակարդակի համեմատությամբ: