Չինաստանի՝ առնվազն 290 մլն դոլար կարողությամբ ամենահարուստ մարդկանց թիվն այս տարի ռեկորդային անկում է արձանագրել՝ ունենալով վերջին 20 տարվա մեջ ամենացածր ցուցանիշը, հայտնել են Հուժուն» վերլուծական ինստիտուտի մասնագետները՝ ներկայացնելով Չինաստանի ամենահարուստ բնակիչների ամենամյա ցանկը (Hurun China Rich List):
20-րդ հոբելյանական ցանկը գլխավորել է Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման, որը մեկ տարում իր կարողությունն ավելացրել է 10 մլրդ դոլարով և այժմ ունի 39 մլրդ դոլար:
Նրան հաջորդում է Evergrande Group ընկերության սեփականատեր Սյույ Ցզայինը՝ 36 մլրդ դոլար կարողությամբ: Լավագույն եռյակը եզրափակել է Tencent ընկերության սեփականատեր Պոնի Մա Հուատենը: Ընդհանուր առմամբ ցանկում ներառվել է 1893 միլիարդատեր ու միլիոնատեր: