Ամերիկյան վարչակազմը Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնին համոզել Է դադարեցնել գրեթե ամբողջ գործունեությունն Իրանում, հայտնել է Bloomberg-ը հղում անելով Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին:
Ըստ նրա՝ համաձայնությունը ձեռք է բերվել երեքշաբթի՝ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո:
«Volkswagen-ից մեզ հայտնել են, որ կպաշտպանեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները: Մենք բավարարված ենք այդ որոշմամբ»,- ասել է Գրենելը;
Նա հավելել Է, որ Volkswagen-ն առաջվա պես կկարողանա հումանիտար նկատառումներով Իրանում զբաղվել որոշ գործունեությամբ