Դանիական Danske Bank-ի փորձագետները, որոնք զբաղվում են փողերի հնարավոր լվացման գործի ուսումնասիրությամբ՝ ուշադրություն են դարձրել 150 միլիարդ դոլար ընդհանուր գումարով մի գործարքի, որն իրականացվել է 2007-2015թթ., հայտնում է The Financial Times-ը հղում անելով բանկում իր աղբյուրին:
Փորձագետները դեռ պարտրաստ չեն եզրակացությամբ հանդես գա, թե դա լվացման սխեմա էր: Հաղորդվում է, որ գումարային հոսքը հաշվեհամարին չէր դադարում, դրա պատճառով էլ հաշվեկշիռը վերջնական չէր արտացոլվում բանկի զեկույցներում: