Սպառողների բրիտանական ասոցիացիան հետազոտություն է իրականացրել և պարզել, թե որ ավիաընկերություններն են ավելի հաճախ ուշացրել թռիչքները, հայտնում է The Sun-ը:
Առաջին տեղում է EasyJet ավիաընկերությունը, որը ընդհանուր հաշվով 2618 անգամ հետաձգել է թռիչքները, երկրորդ տեղում իռլանդական Ryanair–ն է (1868 ուշացում), երրորդ տեղում British Airways ավիաընկերությունն է՝ չվերթների 1668 հետաձգումով։