Tesla-ի բաժնետոմսերը սակարկությունների արդյուքով նվազել են 2,57 տոկոսով՝ ընկերության դեմ քննության ակտիվացման վերաբերյալ The Wall Street Journal-ում հայտնված տեղեկությունների ֆոնին, վկայում են NASDAQ-ի տվյալները:
Նախօրեին ժամը 16:00-ի դրությամբ՝ մեկ բաժնետոմսն արժեր 338,96 դոլար:
Նախօրեին The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) քրեական հետաքննություն է սկսել Tesla Inc.-ի նկատմամբ՝ ընկերության ղեկավար Իլոն Մասկի հայտարարության պատճառով, որում նա նշում էր բաժնետոմսերը գնելու պատրաստակամության մասին:
SEC-ի կանոնակարգի համաձայն՝ հանրային ընկերություններին արգելվում է հայտարարել արժեթղթերի գնման մասին, եթե ղեկավարը դրա համար դեռ անհրաժեշտ միջոցներ չունի: