02-02-2019 19:15 1766

ABB

 

Բանկն այս վարկը տրամադրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ շրջանառու միջոցների համալրման և ներդրումային նպատակներով:

«Փոքր բիզնեսին աջակցումը և պահպանումը բանկը դիտարկում է որպես թիրախային հատված` բանկի զարգացման ռազմավարության շրջանակներում 2019-2021 թվականների համար: «ՄԻՆԻ» վարկատեսակի տրամադրումը նախատեսվում է հնարավորինս պարզ, արագ և հաճախորդի համար նվազագույն ծախսերով: Հուսով ենք, որ այս պայմանները հնարավորինս դրական ազդեցություն կունենան փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ ամուր և երկարաժամկետ համագործակցության հաստատման համար», - նշեց Հայբիզնեսբանկի վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը:

Ինչպես տեղեկացնում են բանկից, հաճախորդները հնարավորություն կունենան ստանալու վարկ՝ անշարժ գույքի գրավադրմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով, տարեկան 11-13% տարեկան տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից): Վարկի տրամադրման պայման է հանդիսանում դրական ֆինանսական վերլուծությունը:

Վարկատեսակի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?