26-12-2018 17:14 1867

 vtb vivacell finagent

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մեկնարկել է նոր ակցիա, որը կընթանա մինչև 2019թ.-ի փետրվարի 19-ը ու հաճախորդներին կընձեռնի հնարավորություն վարկի ձևակերպման օրվանից առաջին երկու ամիսները վճարել 0 ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին գնումներ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի կետերում՝ օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումից, ու չվճարել առաջին երկու ամիսների դիմաց:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկավորումը ունի նաև հետևյալ առավելությունները`
• Վարկի ձևակերպում առանց Բանկ այցելելու
• Վարկի տրամադրում հաշված րոպեների ընթացքում
• Փաստաթղթերի նվազագույն փաթեթի տրամադրում. անձնագրային և հանրային ծառայությունների համարը (սոցիալական քարտ), իսկ իրավապահ մարմինների աշխատակիցների դեպքում `նույնականացման վկայականը կամ աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ կարող են ձևակերպել 21 տարեկանը լրացած ֆիզիկական անձինք`ՀՀ ռեզիդենտները: Վարկավորման մասին այլ տեղեկատվության համար այցելեք ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում Ապառիկ վարկավորում բաժինը:

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի ձևակերպման վերաբերյալ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?