25-12-2018 12:19 1745

Ardshin new logo finagent

 

Նպատակ ունենալով խթանել օնլայն առևտուրը՝ Արդշինբանկն առաջարկում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին քարտերով առցանց վճարումներ ընդունելու առավել արագ, անվտանգ և արդյունավետ տարբերակ՝ IPOS ծառայությունը։

Պատվիրելով IPOS ծառայությունը՝ հաճախորդները հնարավորություն կունենան ընդլայնել ապրանքի կամ ծառայության վաճառքները՝ ընդունելով վճարումներ ինտերնետ միջավայրում 24/7 ռեժիմով աշխարհի ցանկացած կետից: IPOS-ն ազատում է վաճառքի կետերում առկա տերմինալների հետ կապված ծրագրային բազում խնդիրներից, քանի որ հաճախորդին տրամադրվում է նախապես կարգավորված և պատրաստի ծրագրային ինտերֆեյսով համակարգը:

IPOS համակարգն ապահովված է 3D Secure ժամանակակից տեխնոլոգիայով, ինչը պաշտպանում է առցանց վճարումների անվտանգությունը ամենաբարձր մակարդակով:

Արդշինբանկի IPOS ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?