20-12-2018 15:09 2285

evoca shopping finagent

 

Evocabank-ը, տոներին ընդառաջ, Retail Group Armenia ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր վարկային Shopping Card՝ բրենդային խանութներում գնումներ կատարելու համար:

Վարկին հնարավոր է դիմել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածով:

Վարկը տրամադրվում է 100000-500000 դրամի չափով, մինչև 24 ամիս մարման ժամկետով, 17% անվանական տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 18,4%):

Վարկի հաստատումը ստացվում է րոպեների ընթացքում՝ sms հաղորդագրության տեսքով:

«Վարկը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է մոտենալ ZARA խանութ-սրահներից ցանկացած մեկի դրամարկղ, որտեղ նույն պահին Ձեզ կտրամադրվումի նորաձեւ քարտը՝ վարկի գումարով: Այն կարելի է տեղում օգտագործել:

Քարտով կարելի է գնումներ կատարել Retail Group Armenia-ի շուրջ 40 խանութ-սրահներում (ZARA, Massimo Dutti, Charles&Keith, LaSenza, Top Shop, GAP, Stradivarius, Miss Selfridge եւ այլն), որտեղ կարելի է գտնել կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար նախատեսված ամենանորաձեւ հագուստ, աքսեսուարներ, տան դեկորի պարագաներ եւ հետաքրքիր նվերներ:

Իսկ եթե չեք կողմնորոշվում՝ ինչ նվեր գնել, լավագույն տարբերակը Evocabank-ի և Retail Group Armenia-ի համատեղ նվեր-քարտերն են»ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ նվեր քարտերով ևս կարելի է գնումներ կատարել Retail Group Armenia-ի բոլոր խանութ-սրահներում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?