16-11-2018 13:07 1902

1 1

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը “Սիլ Ինշուրանս” ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" ծրագրի շրջանակներում չվճարված/նվազեցված կանխավճարի ապահովագրության պայմանով:

Ապահովագրության այս տեսակը հնարավորություն է տալիս նվազեցնել կանխավճարի գումարը "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" հիփոթեքային ծրագրի շրջանակներում և սահմանել կանխավճարի չափը բնակարանի շուկայական արժեքի ընդամենը 10%-ի չափով` առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի ներգրավման անհրաժեշտության: Մինչ այսօր "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" հիփոթեքային ծրագրի շրջանակներում ցածր կանխավճարը հնարավոր էր միայն լրացուցիչ գրավի ներգրավման պայմանով` որպես հաճախորդի վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 2%, որը հաշվարկվում է սահմանված կանխավճարի և այն գումարի տարբերության նկատմամբ, որը հաճախորդը պատրաստ է վճարել որպես կանխավճար: Հատկանշական է, որ երբ վարկի հետագա մարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի (80% - անշարժ գույքը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում), ապահովագրության պահանջը դադարում է գործել և ապահովագրավճար այլեւս չի վճարվում, այսինքն, ապահովագրությունը վավեր է մինչեւ հաճախորդը կվճարի կանխավճարների սահմանված գումարը (այդ թվում` վարկը ստանալուց հետո):

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?