12-11-2018 15:19 1483

IMG 3950

 

Globbing ընկերությունը կազմակերպել էր Online Shopping Fest-ը, որի գլխավոր գործընկերն էր Evocabank-ը:

Evocabank-ը՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր, ներկայացրել է shopping-ի սիրահարների համար հատուկ մշակված Evoca Shopping card-ը: Այն վարկային սահմանաչափով վճարային քարտ է, որը կարելի է պատվիրել անմիջապես EvocaTouch հավելվածի միջոցով հաշված րոպեների ընթացքում՝շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի:

Վարկային գիծը տրամադրվում է ցածր տարեկան տոկոսադրույքով՝ 13% դրամի և 11%*՝ դոլարի կամ եվրոյի համար [տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 14,66%]: Ի հավելումն, քարտով անկանխիկ գնումներ կատարելիս՝ Evocabank-ի քարտատերերը ստանում են մեծ զեղչեր քաղաքի ամենաոճային խանութ սրահներում և ժամանցի վայրերում:

Ինչպես նշել է Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանը, online shopping-ը մեր օրերում ֆինանսների կառավարման անհրաժեշտ հմտություն է, որի միջոցով կարելի է ծախսերը մի քանի անգամ կրճատել:

«Մենք ուրախ ենք, որ նման միջոցառման գործընկերն ենք, որտեղ սովորեցում են շահավետ online shopping-ի գաղտնիքները և խորհուրդներ են տալիս՝ ինչպես գնել online, ինչ գնել և որտեղից՝ խնայելով մինչև 5 անգամ ավելի գումար»,- ասել է նա:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?