08-11-2018 16:25 4174

photo1

ՎՏԲ-Հայաստան Բանկն  առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները՝ "Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին" ծրագրով

"Զեյթուն 3" բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:

Մրցույթի հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը ներկայացրել էր աննախադեպ առաջարկ, մասնավորապես,

• կանխավճար՝ սկսած 3%
• տարեկան տոկոսադրույք՝ 6.9%*
• մարման ժամկետ՝ մինչև 30 տարի

"Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին" ծրագիրը իրականացվում է "Բնակարան երիտասարդներին" պետական կազմակերպության ֆինանսավորմամբ: Ինչպես և բոլոր նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի դեպքում, "Զեյթուն 3" ծրագրով հաճախորդի և նրա վճարունակության նկատմամբ բոլոր նվազագույն պահանջները սահմանվում են ֆոնդավորող կազմակերպության կողմից: "Բնակարան երիտասարդներին" կազմակերպության պահանջները "Զեյթուն 3" նախագծով մնացել են անփոփոխ՝ համեմատած ավելի վաղ իրականացված նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի հետ:

"Բնակարան երիտասարդներին" կազմակերպության կողմից սահմանված մանրամասն պայմաններին/պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Հատուկ ուշադրություն դարձնելով հիփոթեքային ոլորտի զարգացմանը և գիտակցելով հիփոթեքային վարկավորման կարևորությունը որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման էական գործոն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլ նաև սեղմ ժամկետներում:

* Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 7.2%:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?