02-11-2018 14:12 986

IMG 3822 1

 

Կոնվերս Բանկը սկսել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակում վարկավորումը:

Ըստ հաղորդագրության, այս տարվա ընթացքում սա գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդավորմամբ իրականացվող երրորդ ծրագիրն է, որին միացել է Կոնվերս Բանկը:

Ծրագրի շրջանակում վարկավորումն իրականացվում է դրամով՝ մինչեւ 8 տարի մարման ժամկետով: Վարկավորման տարեկան առավելագույնը տոկոսադրույքը 11% է, որից 7%-ը սուբսիդավորում է պետությունը: Այնպես որ, շահառուների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 4%:

Ծրագրի շրջանակում վարկային միջոցները կարող են ուղղվել գյուղատնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում՝ անասնաբուծության, բուսաբուծության (այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն), սառնարանային տնտեսության (այդ թվում՝ կաթի մթերման կայաններ), սպանդանոցային, ագրովերամշակող արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերմանը:

Կոնվերս Բանկը մասնակցում է նաև «ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին» և «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին», ինչպես նաև վարկավորում է իրականացնում սեփական ռեսուրսներով:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ տարեսկզբի համեմատ, Կոնվերս Բանկի գյուղվարկավորման ընդհանուր պորտֆելն աճել է 51%-ով և կազմում է շուրջ 9,6 մլրդ դրամ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×