09-10-2018 13:43 9325

 

ARDSHINBANK Mo

Կատարելագործելով իր հեռահար սպասարկման ծառայությունները՝ Արդշինբանկն ընձեռում է հնարավորություն իր ֆիզիկական անձ հաճախորդներին ստանալ վարկ հաշված վայրկյանների ընթացքում՝ առանց Բանկ այցելելու: Հավելվածի միջոցով հնարավոր է դիմել մինչև 1,1 մլն ՀՀ դրամ սահմանաչափով և մինչև 10 տարի մարման ժամկետով անգրավ սպառողական վարկ ստանալու համար: Որոշման կայացման և վարկի տրամադրման գործընթացներն իրականացվում են անմիջապես:

Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով հաճախորդներն իրականացնում են բանկային գործարքներ աշխարհի ցանկացած կետից 24/7 ռեժիմով: Հավելվածը թույլ է տալիս ընդամենը մի քանի քայլի միջոցով իրականացնել դրամական փոխանցումներ, վճարումներ, վարկերի մարումներ և ավանդների համալրում:

Հիշեցնենք, որ ստանդարտ բանկային գործարքներն իրականացնելուց բացի, հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել այնպիսի առավելություններից, ինչպիսին են արտարժույթի փոխարկումը արտոնյալ սակագներով, քարտի սահմանաչափերի փոփոխումը, քարտի բլոկավորում/ապաբլոկավորումը և շատ ավելին:

Հավելվածը հեշտ և անվտանգ միջոց է կառավարելու սեփական հաշիվները և հետևելու ծախսերին:

Մոբայլ բանկինգ անվճար ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Android կամ iOS օպերացիոն համակարգերով բեռնել «Արդշինբանկ» հավելվածը և այցելել Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ լրացնելու համապատասխան դիմումը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Արուսյակ Ասլանյան 16.10.2018 15:38
ArusyK
Պատասխանել
0 # Արուսյակ Ասլանյան 16.10.2018 15:40
Shat lsv bank
Պատասխանել
0 # Արուսյակ Ասլանյան 16.10.2018 15:40
???
Պատասխանել
0 # Արուսյակ Ասլանյան 16.10.2018 15:41
Shnorakakutyun
Պատասխանել
0 # Արուսյակ Ասլանյան 16.10.2018 15:42
Goh enq
Պատասխանել
0 # Արուսյակ Ասլանյան 16.10.2018 15:39
Aslanyan
Պատասխանել

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×