28-09-2018 16:09 12074

vtb 28 092018

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման և խթանման կարևորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորում: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ նոր բիզնես սկսելու կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով:

Նոր պրոդուկտային շարքի շրջանակներում Բանկն առաջարկում է ՀՀ դրամով վարկեր և վարկային գծեր նվազեցված տոկոսադրույքով՝ սկսած տարեկան 13%-ից: Նոր պրոդուկտային շարքը ներառում է նաև անգրավ վարկեր մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով հայտի քննարկմանև հաստատման նվազագույն ժամկետով:

Բիզնես-վարկերի մարման ժամկետները.

• շրջանառու միջոցների համալրման համար՝ մինչև 36 ամիս

• հիմնական միջոցների համալրման և վերաֆինանսավորման համար ՝ մինչև 60 ամիս ժամկետով:

Վարկերըև վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում Հայաստանի հանրապետության տարածքում առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվականծ առայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×