21-08-2018 16:18 8297

39747735 1061102970723257 4168146566835601408 n

 

Արդշինբանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի ոչ կոնտակտային քարտերի միջոցով վճարումներն առևտրի և սպասարկման կետերում դառնում են ակնթարթային: Ոչ կոնտակտային քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային:

Վճարումներն այս քարտերով իրականացվում են սպասարկող POS տերմինալին քարտը պարզապես մոտեցնելու միջոցով՝ առանց քարտը սպասարկողին փոխանցելու անհրաժեշտության: Ընդ որում, մինչև 10.000 ՀՀ դրամ վճարումների դեպքում PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության չկա, ինչը կրճատում է հերթերը, բարձրացնում սպասարկման որակը և ապահովում տվյալների անվտանգությունը:

Առանց շփման գործարքներ կատարելու հնարավորությամբ այս քարտերը ՀՀ բանկային համակարգում համեմատաբար նոր են, սակայն կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով հաճախորդների համակրանքը և վստահությունը՝ դարձել են անփոխարինելի: Արդշինբանկը ոչ կոնտակտային քարտեր է թողարկում դեռևս 2017 թվականից: Հարկ է նաև նշել, որ ներկայումս Բանկի գրեթե բոլոր POS տերմինալերն ունեն ոչ կոնտակտային քարտերի սպասարկման հնարավորություն:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×