15-08-2018 12:36 21044

39185513 246229416220308 1206914040996036608 n

 

Ավանդների եկամտաբերության բարձրացման և պայմանների առավելագույնս բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ՀՀ դրամով ներդրված ավանդների տոկոսագումարի բարձրացում մինչև 10%՝ 1 տարի մարման ժամկետով ավանդների համար:

Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույն 730 օր մարման ժամկետով: Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է հաշվեգրվել Mastercard և Visa միջազգային պլաստիկ քարտերի հաշվին, որոնք Բանկը ավանդատուներին շնորհում է որպես նվեր առանց ամսական սպասարկման վճարի ավանդների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

Ի լրումն Բանկի հուսալիությանը, ավանդի հուսալիությունը ապահովում է նաեւ "Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը", որը մինչեւ 100% ապահովագրում է մինչև 10 մլն դրամով եւ մինչեւ 5 մլն դրամին համարժեք արտարժույթով ավանդները:

Այսպիսով, Բանկը կյանքի ցանկացած փուլի համար ստեղծել է խնայողությունների ապահով ու շահավետ պահպանման եւ ավելացման ամենաբարենպաստ պայմաններ: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կատարել խնայողություններ ընտանիք ստեղծելու, ապահով ապագայի և անհոգ կյանքի համար, իսկ Բանկն իր հերթին կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսագումարի վճարման տեսքով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×