09-08-2018 15:16 672

IMG 2329 1

 

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը:

Ըստ բանկի հաղորդագրության, 2018թ. ուսումնական տարվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսման վարձի ողջ չափով անվանական կրթաթոշակ կտրամադրի Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի «Կառավարում» մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսի ուսանողին, ով ուսումնառության նախկին տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Այսպիսով, համալսարանի մեկ ուսանող հնարավորություն կստանա անվճար ուսանելու ողջ ուսումնական տարվա ընթաքում:

Ի լրումն անվանական կրթաթոշակի՝ Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կընձեռնվի համալսարանն ավարտելուց հետո անցնել պրակտիկա ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքների հիման վրա համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում առաջնահերթության սկզբունքով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում անցնել նաև հիմնական աշխատանքի:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×