07-08-2018 15:52 18483

38624564 2138997703039897 2224576988113272832 n

 

ՎՏԲ Հայաստան Բանկն ընդլայնելով իր վարկային պրոդուկտների ցանկը՝առաջարկում է նոր ծրագիր` “Ավտովարկերի գնում”, որը նախատեսված է այլ բանկերում և վարկային կազմակերպություններում ավտովարկեր ունեցող հաճախորդների համար:

Նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին՝ իրենց ավտովարկերը տեղափոխել ՎՏԲ-Հայաստան Բանկ`բարելավված պայմաններով` թեթևացնելով ամսական վարկային բեռը:

Վարկերը գնվում են հենց Ավտովարկ պրոդուկտի տեսքով` սկսած ընդամենը 13.5%-ից մինչև 60 ամիս մարման ժամկետով: Ավտովարկի գնման պահին ավտոմեքենայի ժամկետը չպետք է գերազանցի արտադրման պահից 10 տարին:

ՎՏԲ Հայաստան Բանկի կողմից ավտովարկերի գնման ակնհայտ առավելություններից են նաև այն, որ`

- Ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող կազմակերպության ծառայություններից: Ավտոմեքենայի գնահատումը Բանկը կատարում է անվճար:

- Վարկի ողջ ընթացքում Բանկն իրականացնում է վարկառուին ավտոմեքենայի ապահովագրում (Կասկո ապահովագրություն):

Ավտովարկի գնման նախնական որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, որի համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի առկայությունը (հանրային ծառայությունների համարանիշ):

ՎՏԲ-Հայաստան բանկում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով 87-87  Միասնական տեղեկատվական կենտրոն:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×