26-06-2018 17:27 27792

35805453 1670986502955637 2876230986998218752 o

 

Վարկը տրամադրվում է Բանկում գործող Ստանդարտ գյուղատնտեսական, Պարզեցված գրավադրումով գյուղատնտեսական և Էքսպրես գյուղատնտեսական վարկատեսակների միջոցով, ինչը թույլ է տալիս կիրառել վարկի ապահովման միջոցների ընտրության, ինչպես նաև վարկի և տոկոսագումարների մարման ճկուն համակարգ (եռամսյակային, կիսամյակային, սկզբնական շրջանում միայն տոկոսագումարներ և այլն), որը կազմվում է հաշվի առնելով հաճախորդի տնտեսության առանձնահատկությունները և սեզոնայնությունը:
     • Արժույթ - ՀՀ դրամ
     • Տևողություն - նվազագույնը 3 ամիս, առավելագույնը 24 ամիս
     • Նվազագույն գումար - 50,000 ՀՀ դրամ
     • Առավելագույն գումար - 2,000,000 ՀՀ դրամ
     • Տարեկան տոկոսադրույք - ՀՀ դրամ՝ 0-8 %
     • Միջնորդավճար - վարկի գումարի 3% (միանվագ)
     • Մարումների հաճախականություն - սահմանվում է ըստ ընտրված վարկատեսակի՝ հաշվի առնելով հաճախորդների դրամական հոսքերի    առանձնահատկությունները և սեզոնայնությունը
     • Վարկի տոկոսագումար - հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ
     • Ապահովման միջոց - որոշվում է համաձայն ընտրված վարկատեսակի պայմանների, ընդ որում՝ Ստանդարտ գյուղատնտեսական վարկերի դեպքում  - Վարկի մայր գումարի և 12 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը, Պարզեցված գրավադրումով գյուղատնտեսական վարկերի համար ոսկու գրավադրման դեպքում - վարկ/գրավ հարաբերակցությունը կարող է լինել առավելագույնը 100%

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?