26-06-2018 14:38 11566

kasxmnmnmn

 

Հունիսի 26-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ավանդատուների համար պայմանների և եկամտաբերության առավելագույնս բարելավման նպատակով հայտարարում է ավանդների տոկոսադրույքի մինչև 10%-ի բարձրացման մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար:

Այսպիսով, Բանկը ստեղծել է առավել բարենպաստ պայմաններ խնայողությունները հուսալի ու շահավետ պահպանելու և ավելացնելու համար: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կուտակել ուսման վարձի, ամանորյա հանգստի համար և այլն, իսկ Բանկն, իր հերթին, կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսների վճարման տեսքով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ավանդների լայն շարք.

բարձր եկամտաբերությամբ, բայց առանց համալրումների և ելքարումների հնարավորության

համալրումների հնարավորությամբ

համալրումների և ելքագրումների հնարավորությամբ

երկարաժամկետ ավանդ "Մանկություն"

ավանդ "Սոցիալական" հատուկ կենսաթոշակային տարիքի ավանդատուների համար

Ավանդի ձևակերպումը Բանկում տևում է մինչև 5 րոպե, որի համար կարելի է նախապես հերթագրվել նախընտրելի մասնաճյուղում ցանկալի ժամի և, այցելելով մասնաճյուղ, անմիջապես իրականացնել գործարքը:

Հետագայում ավանդի համալրման համար անհրաժեշտություն չկա այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ համալրուները կարելի է իրականացնել ավելի քան 2000 TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, որոնք հավասարաչափ տեղաբաշխված են Երևանում և մարզերում:

Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու համար Բանկում առկա է ևս մեկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ուղղորդել միջոցների մի մասը ավանդի համալրմանը:

Բացի անմիջապես Բանկի հուսալիության փաստից, ավանդի հուսալիությունն ապահովում է նաև "Ավանդների երաշխավորման հիմնադրամը", որը մինչև 100% երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով և 5 մլն դրամ արտարժույթով ավանդները:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # ryzanna.martirosyan 17.07.2018 11:32
es ezym em vark vercnel bayc ynem ysacymner es vetebei halaxord em ev ynem voski drac nayev grancvac asxatix em asxatavarzi gymar 80000dram e
Պատասխանել

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×