25-06-2018 15:13 17819

36087606 1856422154420501 6726047535770632192 o

 

Արդշինբանկի MasterCard Մեղու քարտի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 900,000 դրամ վերականգնվող վարկային գիծ 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը մարելու դեպքում վարկառուն կսպասարկվի 0% արդյունավետ տոկոսադրույքով:

Մեղու քարտը նախատեսված է ծրագրի գործընկերներից անկանխիկ գնումներ և վճարումներ կատարելու համար: Միևնույն պայմանագրի շրջանակներում վարկառուն հնարավորություն կունենա իրականացնել ապառիկ գնումներ ավելի քան 70 առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ բազմատեսակ տեխնիկայի, շինանյութի, կահույքի, հագուստի և սննդի խանութներում, ինչպես նաև բժշկական կենտրոններում, գեղեցկության սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում և բենզալցակայաններում:

Մեղու քարտ ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ: Քարտի տրամադրումը և վարկի ձևակերպումը անվճար է: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է տեղում:

Մեղու քարտի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝  https://goo.gl/Sr5xdu կամ www.meghucard.am:

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?