18-05-2018 14:00 30107

IMG 1272

 

Արդշինբանկը շարունակում է տրամադրել կենսաթոշակային քարտեր, որոնց թողարկումն ու սպասարկումը անվճար է: Առանձնանալով հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով՝ այս քարտերը կենսաթոշակի ստացման առավել ապահով և շահավետ միջոց են:

Հիշեցնենք, որ գործող կենսաթոշակային քարտի միջոցով հնարավոր է ստանալ նվազող սահմանաչափով կենսաթոշակային վարկային գիծ առանց տարեկան տոկոսադրույքի: Վարկային գիծը տրամադրվում է կենսաթոշակի առավելագույնը եռապատիկի չափով, մինչև 50 ամիս մարման ժամկետի հնարավորությամբ: Հաճախորդից գանձվում է միայն ամսական պայմանագրային գումարի 2%-ը, որն ամբողջությամբ ուղղվում է վարկային գծի մարմանը և ամսական սպասարկման միջնորդավճար՝ վարկային գծի պայմանագրային գումարի ընդամենը 1%-ի չափով:

Կենսաթոշակային քարտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով միայն անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ և կենսաթոշակային գրքույկ: Վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×