21-02-2018 11:28 28951

C5E710F3 16A7 42E1 8081 42CCE3BA2A25

 

Կոնվերս Բանկն և Հայփոստը համատեղ ակցիա են գործարկել Shopin ծառայությունից օգտվողների համար:

Ըստ բանկի հաղորդագրության, ակցիայի գործարկմամբ Կոնվերս Բանկը խորացնում է գործակցությունը բանկի հիմնական բաժնետիրոջ՝ Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբում ներառված մեկ այլ կառույցի՝ «Հայփոստ»-ի հետ՝ փոստային օպերատորի Sհopin համակարգով անկանխիկ գնումներ կատարողներին որոշ բանկային ծառայություններ մատուցելով արտոնյալ պայմաներով:

Մասնավորապես, ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկը 2017թ. ընթացքում Shopin ծառայությունից օգտված հաճախորդներին առաջարկում է Visa Gold եւ Visa Classic քարտեր՝ 50%-ով զեղչված սպասարկման վճարով, ինչպես նաեւ վարկային սահմանաչափով Visa Virtual հաշիվներ:

Մինչև 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել միայն Հայփոստի Shopin ծառայությունից օգտվելու նպատակով (ապրանքներ ձեռք բերելու եւ գնված ապրանքի` Հայփոստի կողմից առաքման ծառայության վճար):

Միաժամանակ, Կոնվերս Բանկը Հայփոստի որոշ բաժանմունքների հաճախորդներին է առաջարկում ապառիկ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×