Փետրվարի 1-ից հասանելի են Արդշինբանկի կողմից թողարկվող MasterCard Մեղու քարտերը՝ նախատեսված գործընկեր առևտրի և սպասարկման կետերից անկանխիկ վճարումների միջոցով ապառիկ գնումներ կատարելու համար:
Այս քարտերի միջոցով հնարավոր կլինի ստանալ մինչև 900.000 ՀՀ դրամ վարկային գիծ՝ 0% տարեկան տոկոսադրույքով*, մինչև 6 ամիս մարման ժամկետով՝ առանց որևէ միջնորդավճարի: Անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կատարել օգտագործած վարկի ընդամենը 10%-ի չափով մարում՝ այն կրկին օգտագործելու հնարավորությամբ:
MasterCard Մեղու քարտով վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը չմարելու դեպքում հաճախորդից կգանձվի սպասարկման միջնորդավճար` օգտագործված վարկի գումարի 6%-ի չափով: Հաջորդող 6 ամիսներին հաճախորդը կրկին հնարավորություն կունենա վճարելու վարկն առանց որևէ միջնորդավճարի: