19-12-2017 12:48 17422

IMG 0273

 

ՎՏԲ խումբը մեկնարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին՝ ռուսական ցանկացած բանկի քարտից:

Նոր ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից թողարկված քարտից՝ շուրջօրյա և ակնթարթորեն: Ընդ որում` փոխանցում ուղարկողի և ստացողի քարտերը պետք է թողարկված լինեն Visa կամ MasterCard վճարային համակարգերում: Նոր ծառայությունը հասանելի է հետևյալ հղումով. https://perevod.vtb24.ru:

Փոխանցման նվազագույն գումարը մեկ օրում կազմում է 100 ռուբլի, առավելագույնը՝ 100 000 ռուբլի: Փոխանցման դիմաց փոխանցողից գանձվում է միջնորդավճար՝ 1%, նվազագունը 75 ռուբլի (Mastercard քարտերի համար) և 150 ռուբլի (Visa քարտերի համար), իսկ փոխանցումը ստացողի համար ծառայությունն անվճար է:

Փոխանցում կատարելու համար փոխանցողը պետք է այցելի սույն հղմամբ https://perevod.vtb24.ru, որն առկա է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքի գլխավոր էջում՝ նշել փոխանցման գումարը և փոխանցում ուղարկողի ու ստացողի քարտերի տվյալները: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին փոխանցումը հաշվեգրվում է ևս ՌԴ ռուբլով՝ ՌԴ ռուբլու հաշվի առկայության դեպքում (ՎՏԲ-Հայաստան Բանկի գրեթե բոլոր քարտերն ունեն քարտին կցված միաժամանակ 4 արժույթով հաշիվ՝ AMD, USD, EUR и RUB):

Հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունները, արտերկրում` հատկապես Ռուսաստանի Դաշնությունում հայկական մեծ սփյուռքի առկայությունը և փոխանցումների զգալի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում, դրամական փոխանցումների հարմարավետ ծառայությունների ներդրումը կարևոր է Բանկի մրցակացային դիրքի պահպանման համար: Նոր առաջարկի յուրահատկությունն այն է, որ ոչ փոխանցողը ոչ էլ ստացողը կարիք չունեն այցելելու Բանկի մասնաճյուղեր, իսկ փոխանցումներն ակնթարթային են և շուրջօրյա` պահանջելով նվազագույն տվյալներ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×