Կառավարությունը ներդրողների հետ 500 մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություն ունի արդյունաբերության ոլորտում, Արագածոտնի մարզում համայնքապետերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահի դրությամբ տարբեր իրավիճակներում քննարկման փուլում է մոտ 500 մլն դոլարի ներդրում Հայաստանում արտադրության ոլորտում։ Երբ մյուս տարվա ընթացքում դրանք բարեհաջող իրականանան, մեր երկրի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ է կատարելու։ Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, որոնք պետք է փոխեն մեր երկրի տնտեսական կերպարը»,- ասաց Փաշինյանը։