Վերջին 3 ամսում տեղական ներդրողների կողմից ՀՀ կառավարություն են ներկայցվել ընդհանուր առմամբ 13,9 մլրդ դրամի ներդրումային տարբեր ծրագրեր, որոնք ստացել են արտոնություններ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ
Առաքելյանը:
«Սրանք ներառում են միայն սարքավորումների և հումքի գծով ներդրումների ծավալները, որոնք փաստացի կատարվում են և ոչ թե դեռ քննարկումների և խոստումների մակարդակում են: Արդյունքում, ներդրումային ծրագրերի ծավալը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ», - գրել է Առաքելյանը: