Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկարաձգել է որոշ տեսակի ներքին այրման շարժիչների ներմուծման մաքսատուրքի զրոյական մակարդակի սահմանման ժամկետը:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայության, այն երկարացվել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը:
Երկարաձգվումը հնարավորություն կտա սպառողներին շարունակել գնել ավելի ցածր գներով բեռնատար մեքենաներ: Այս որոշումը առաջին հերթին կօգնի բելառուսական «ԲելԱԶ»-ին պահպանելու զարգացման համար բարենպաստ պայմաններ, նաև պահպանելու իր մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում:
Ավելի վաղ, հանձնաժողովի որոշմամբ մաքսատուրքը կրճատվել էր 5% -ից մինչեւ 0%՝ 2014թ. հոկտեմբերի 3-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ ժամկետով: