11-07-2018 22:14 14682

IMG 1987

 

Երբեմնի «Անելիք Բանկն» այս տարի իրականացրեց ռեբրենդինգ և այժմ այն արդեն հայտնի է որպես «IDBank»: Պարոն Մելիքյան, ի՞նչով էր պայմանավորված այս քայլն, և ի՞նչու հենց IDBank:

- Ռեբրենդինգի որոշումն ընդունվել էր Բանկի նոր բաժնետիրոջ գալուց հետո և այս ընթացքում բազմիցս նշվել էր սպասվող փոփոխությունների մասին: Նոր բրենդի ընտրությունը ինքնանպատակ չէր Բանկի համար, սակայն ապրանքային նշանը և գաղափարախոսության ընտրությունը պատահականություն չէին:

Մենք ապրում ենք այնպիսի արագ փոփոխվող աշխարհում, որտեղ, տեխնոլոգիաների զարգացումը և հաճախորդների կողմից բարձր որակով սպասարկվելու մեծ պահանջարկը ֆինանսական կառույցների առջև ակտուալ հարցեր են առաջ բերում և միայն այն կառույցները, ովքեր կկարողանան ժամանակին արձագանքել այս փոփոխվող աշխարհի մարտահրավերներին, պատրաստակամ կլինեն ընդունել և ներդնել նոր լուծումներ՝ կկարողնան հասնել հաջողության։

Մենք հենց այդ բարդ և պարտադրող, սակայն միևնույն ժամանակ զարգացմանը և հաջողությանը նպաստող ուղին ենք ընտրել։ Իհարկե, դեռ շատ աշխատանք պետք է կատարվի մեր առջև դրված բոլոր նպատակներին հասնելու համար, սակայն կարծում եմ, որ սկիզբն արդեն խոստումնալից է։

Ռեբրենդինգի բարդ գործընթացին միջազգային մասնագետների մեծ խումբ է մասնակցել։ Փուլ առ փուլ կատարվում էին բոլոր ձևափոխումները՝ թե ներքին և թե արտաքին։ Մենք իրականցրել էինք մի շարք հարցումներ և հետազոտություններ, հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը և հետևանքները, գնահատել զարգացման ուղիները, և այս ամենի արդյունքում ստեղծեցինք նոր բրենդը և զարգացման ճանապարհը։ «IDBank» ապրանքային նշանի հիմքը մարդու յուրահատկության ընգծումն է՝ մատնահետքի պատերմամբ, և հենց այս գաղափարախոսությունն է ընկած մեր նոր ծրագրերի ստեղծման հիմքում։

Ի՞նչ փոխեց նոր անվանումը բանկի ռազմավարությունում: Եվ որո՞նք են անվանափոխված բանկի ծառայությունների նոր առավելությունները:

- Մեր առաջնային նպատակներից է նորարար և արդիական պրոդուկտների ներկայացումը, բարձրորակ և անհատական մոտեցմամբ սպասարկման բարձր որակի ապահովումը։

Արդիականացման այս գործընթացը արտացոլելու է հաճախորդներին նոր կերպով և ակտուալ լուծումներով ներկայանալը։ Ռեբրենդինգից հետո արդեն մի շարք հետաքրքիր պրոդուկտներով ենք ներկայանում հանրությանը ՝ թե մանրածախ և թե կորպորատիվ ոլորտում։

• Ֆիզիկական անձանց համար գործարկել ենք քարտային նոր պրոդուկտ, որը հնարավորություն է տալիս հաճախորդինկանխիկացնել քարտի գումարը 0% կանխիկացման վճարով ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բոլոր բանկերի բանկոմատներից, ստանալ մինչև 4% եկամուտ քարտային հաշվի դրական մնացորդին և իրականացնել քարտից քարտ փոխանցումներ 0% միջնորդավճարով, ընդ որում, հաճախորդը կարող է նաև ընտրել իր նախընտրելի Visa payWave քարտի գույնը։

• Իսկ կորպորատիվ հաճախորդներն այժմ կարող են օգտվել գործարկված SWIFT ակցիայից և կատարել իրենց փոխանցումները 0% մինջնորդավճարով, անվճար բացել բանկային հաշիվներ, անվճար ակտիվացնել Բանկ-հաճախորդ համակարգը և օգտվել մի շարք այլ առավելություններից։

• Շեշտելով անհատական մոտեցումը նաև կարող եմ առանձնացնել «Privilege Banking» ծառայությունը, որի շնորհիվ հաճախորդները կարող են անհատական մենեջերների կողմից ստանալ բանկային ծառայությունների վերաբերյալ ամբողջական և բարձրակարգ խորհրդատվություն, սպասարկվել հատուկ նախատեսված հարմարավետ սրահում և օգտվել իրենց համար մշակված հատուկ առաջարկներից։ Տվյալ ծառայությունից ամբողջովին անվճար կարող են օգտվել 100,000 ԱՄՆ դոլար և ավել ավանդ ունեցող Բանկի հաճախորդները։

Նախագծերը շատ են, և մինչև այս տարվա ավարտ նախատեսում ենք արդեն նաև թվային լուծումներով ներկայանալ հաճախորդներին։

Տնտեսության հատկապես ո՞ր ճյուղերն են այժմ «IDBank» -ի վարկային քաղաքականության թիրախում:

- Այս փոփոխությունների ընթացքում մենք վերանայել ենք նաև վարկավորման քաղաքականությունը և այժմ առաջնային առանձնացնում ենք ՀՀ տնտեսության ֆինանսավորումը ու առաջնորդվում ենք միայն որակական բարձր ցուցանիշներ և արդյունավետ պորտֆել ապահովելու ուղղությամբ, հաշվի ենք առնում բոլոր ռիսկերը և չենք ցանկանում միայն պորտֆելի մեծություն ապահովել։ Բանկը աշխատելու է մնալ ունիվերսալ Բանկ և լայն առաջարկներով ներկայանալ հաճախորդներին։

Հայտնի է, որ անցած տարվանից բանկային համակարգը դարձել է առավել կապիտալիզացված: Արդյոք ավելցուկային իրացվելիությունը հանգեցնո՞ւմէ ակտիվների որակի փոփոխությանը, բացասական իմաստով:

- Իհարկե, ոչ։ Բարձր կապիտալացումը նշանակում է, առաջին հերթին էլ ավելի բարձր վստահություն ավանդատուների կողմից, ցույց է տալիս նաև Բանկի կայունության բարձր աստիճանը։ Այդ կապիտալի ավելացումների հաշվին, նաև Բանկերը դարձել են ավելի իրացվելի, ինչի արդյունքում տեղի է ունեցել տոկոսադրույքների էական, եթե չասել շեշտակի նվազում (վերջին 1-1,5 տարիների ընթացքում)։

Վերջին շաբաթների ընթացքում ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների» օրինագիծը, որով առաջարկվում է բանկերին հնարավորություն տալ առանց հարկային հետևանքներ ունենալու ներել ֆիզանձանցանհուսալի վարկերի տույժ-տուգանքները: Պարոն Մելիքյան, ըստ Ձեզ, որքանո՞վ է արդարացված և ցանկալի այս առաջարկը բանկերի համար: Կա՞ր արդյոք դրա պահանջը, և ի՞նչ կստանան սպառողները:

- Մենք ողջունում ենք հարկային օրենսգրքի այս փոփոխությունները և արդեն ներկայացել ենք ֆիզիկական անձանց վարկային տույժերը ամբողջ ծավալով զիջման մասով հայտարարությամբ։ Նախատեսում ենք բոլոր վարկերի մասով տույժերի զիջման գնալ այն հաճախորդների նկատմամբ, ովքեր Բանկի հետ հաշտություն կկնքեն։ Բանկը նախկինում ևս կիրառում էր վճարունակության հետ խնդիրներ ունեցող պարտապանների պարտավորությունների հնարավոր և ողջամիտ չափով զիջման քաղաքականությունը, և փորձում միշտ իր հաճախորդի կողքին լինել և աջակցել, իսկ օրենքի այս փոփոխության շրջանակում, գործընթացը կարողացանք էլ ավելի ծավալել։

Համոզված եմ, որ նմանատիպ աննախադեպ գործընթացը, որին միացել են Բանկերի մեծ մասը, էականորեն կբարելավվի ֆիզիկական անձ հաճախորդների ֆինանսական վիճակը, ապագա վարկեր ստանալու հնարավորություն կտա, և որպես հետևանք՝ կբարձրացնի քաղաքացիների ընդհանուր բարեկեցության աստիճանը։

Շնորհակալություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×