12-09-2017 18:09 11398

int777Հնդկական իմաստություն համեմված եվրոպական բիզնես-մտածելակերպով. հենց դա է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի կարիերայի հաջողության բանաձևը: Ազգությամբ հնդիկ Սումա Չակրաբարտին աշխարհի խոշորագույն եվրաբանկի վեցերորդ նախագահն է: Նա Օքսֆորդի համալսարանում քաղաքականություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն է ուսումնասիրել: Աշխատել է Մեծ Բրիտանիայի Արդարադատության, հետո Ֆինանսների նախարարություններում, համարվում է եվրոպական now-how-ի հիմնադրամի ղեկավարներից: Երևանյան իր վերջին այցի ընթացքում Ս.Չակրաբարտին պատասխանել է FINAGENT.AM կայքի հարցերին:

Բարև Ձեզ, պարոն Չակրաբարտի: Ի ՞նչպես կգնահատեք Հայաստան-ՎԶԵԲ  գործակցության այժմյան մակարդակը:

Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի լավագույն գործընկերներից է: Մեր գործակցությունը երկարաժամկետ է ու ռազմավարական: Հայաստանի անկախացումից ի վեր ՎԶԵԲ-ը միշտ եղել է ձեր երկրի կողքին:

25 տարում ձևավորել ենք ամուր հարաբերություններ: Այդ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 158 ծրագիր ենք իրականացրել Հայաստանի հետ, որոնց միջոցով 1.1 մլրդ եվրոյից ավելի ներդրում ենք արել Հայաստանում: Ընդ որում այդ ներդրումների 90% տեղական բանկերի միջոցով ուղղել ենք մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, մնացածը` ենթակառուցվածքների զարգացմանը:  



Ինչպիսի ՞ ն է ՎԶԵԲ-ի ռազմավարությունը Հայաստանում:



Այժմ ՎԶԵԲ-ը Հայաստանի հետ 2015-2019 թթ.  ռազմավարությունն է հաջողությամբ իրականացնում: Դրանում ամրագրված են 3 ուղղություններ. մասնավոր հատվածի մրցունակության խթանում, կապիտալ շուկաների զարգացում, կայուն և առևտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացում: Դրանք չափազանց կարևոր ոլորտներ են Հայաստանի զարգացման համար: Բացի այդ` ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել և ընթացքի մեջ են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երևանի մետրոպոլիտենի արդիականացման, քաղաքային լուսավորության ծրագրերը:

Մենք նաև շարունակում ենք աջակցել կառավարությանը հարկային օրենսգրքի բարեփոխումների գործում:  Ընդհանրապես ՀՀ կառավարության հետ մեր գործակցությունը արդյունավետ է:



Եվրաբանկը Հայաստանի համար յուրաքանչյուր տարի ներդրումների փաթեթ է նախապատրաստում:  Ինչպիսի ՞ն է այն այս անգամ:



Անցած տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել ենք 80 մլն եվրո, այս տարի նախատեսում ենք գերազանցել 100 մլն եվրոյի շեմը: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարության տնտեսական ծրագիրը ճիշտ ուղու վրա է: Հայաստանի համար ՎԶԵԲ-ը ունի <<քանակի և որակի>> նոր օրակարգ:  Մեր ֆինանսական միջոցները պետք է հասանելի լինեն ավելի մեծ թվով մարդկանց: Խոսքը և մասնավոր, և պետական հատվածի մասին է:



Ինչպիսի՞ կանխատեսում է անում ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության համար:



Նախ նշեմ, որ բոլոր այն երկրներում, որոնց հետ ՎԶԵԲ-ը գործակցում է վերջին ամիսներին տնտեսական ակտիվություն է նկատվում: Եվրոգոտու տնտեսությունը երկրորդ եռամսյակում մոտ 1% աճ է գրանցել: Հունաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը նույնիսկ կրկնապատկվել է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք կանխատեսում ենք, որ 2017-ին այստեղ կգրանցվի 2.5% տնտեսական աճ, իսկ եկող տարի` 3.5%:

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×