30-11--0001 04:00 15688

Հայաստանի առևտրային բանկերում համախառն ավանդները 2017 թ.-ի հունվարի վերջին կազմել են 2 373,2 մլրդ դրամ` ամսվա ընթացքում նվազելով 1,6 տոկոսով։



Ըստ ԿԲ տվյալների` համախառն ավանդների նվազումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների դեպոզիտների կրճատմամբ։ Այսպես, ոչ ռեզիդենտների ավանդները հունվարին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 6,4 տոկոսով` մինչև 610 մլրդ դրամ:



ԿԲ-ի տվյալով, ռեզիդենտների ավանդները հունվարի վերջին կազմել են 1 763,1 մլրդ դրամ (0,07 տոկոսի աճ)։

Ռեզիդենտների դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 699,2 մլրդ դրամ (0,08 տոկոսի աճ), իսկ արտարժույթով ավանդները` 1 063,9 մլրդ դրամ (0,07 տոկոսի աճ)։



Միաժամանակ, ռեզիդենտների ցպահանջ դրամային ավանդները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 11,5 տոկոսով` հասնելով 225,6 մլրդ դրամի, իսկ ժամկետային ավանդներն ավելացել են 6,7 տոկոսով` մինչև 473,6 մլրդ դրամ։



Արտարժույթով ցպահանջ ավանդները կազմել են 250,6 մլրդ դրամ (3,7 տոկոսի աճ), ժամկետային ավանդները` 813,3 մլրդ դրամ (0,9 տոկոսի անկում):

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×