30-11--0001 04:00 17593

Գաղտնիք չէ, որ Հայաստանի բանկերը հարուստ են արտարժույթով: Դրա համար էլ արտարժույթով վարկերից չեն "խեղճանում": Նույնիսկ ավելի արտոնյալ պայմաններով են դոլարով կամ եվրոյով վարկ տրամադրում: Օրինակ, դոլարով հիպոթեկային վարկը որոշ կազմակերպություններ տրամադրում են առանց կանխավճարի: Կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշներն էլ են փաստում, որ դոլարով վարկերը այս պահին գերակշռում են: Երկարաձգված և ժամկետանց վարկերի հետ միասին բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում արտարժույթով վարկերի տեսակարար կշիռը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 63.9%, իսկ բացարձակ ցուցանիշը հասել է 1,456 տրլն դրամի: Անցած տարվա նույն ժամանակի համեմատ այս ցուցանիշը 14.4% աճել է: Ընդ որում միմիայն 2016թ. չորրորդ եռամսյակի ընթացքում այն աճել է 8.3%: Կենտրոնական բանկը հուսադրող մեկ այլ ցուցանիշել է հրապարակել: Պարզում է, աճել է նաև դրամով վարկերի ծավալը: 2016 թ. ընթացքում դրամով վարկերն ավելացել են 23.6%, ինչի հաշվին ընդհանուր վարկային պորտֆելի 36.1%-ն են կազմել կամ 824.2 մլրդ դրամը: Այս ամենի արդյունքում բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ աճել է 15.5% և հասել 2.412 տրլն դրամի: Ընդ որում` երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2017 թվականին համապատասխանաբար կազմել է`4.14% և 1,32% (2015-ի` 5.29% և 1.81% և 2016-ի 3-րդ եռամսյակի`4.84% և 2,1% փոխարեն): Տարեկան կտրվածքով Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը նվազել են 15,6%, իսկ եռամսյակում` 30,5%, 2017 թվականի հունվարի 1-ին կազմելով 31.9 մլրդ դրամ: Հարկ է նշել, որ դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 2016 թվականի դեկտեմբերին եղել է 15.38% մակարդակում, նախորդ տարվա 15.36%-ի և նախորդ եռամսյակի 17,25%- փոխարեն:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×