27-08-2018 14:19 26111

40122546 730806157259753 7274097178195263488 n

 

Հայաստանում գործող բոլոր բանկային ու վարկային կազմակերպությունները, կառավարության որոշմամբ, զիջելու են մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի դասակարգված, կուտակած վարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն մոտ հարյուր հազար քաղաքացիներ:

Օգոստոսի 1-ից գործընթացը մեկնարկել է: Ժամկետանց պարտքերը զիջելու համար ժամանակ է սահմանված՝ մինչև տարևերջ պետք է փաստաթղթերը ներկայացնել։

Այնուամենայնիվ, շատ քաղաքացիներ՝ չնայած բանկերի հայտարարություններին, շարունակում են բողոքել, որ գործընթացն ուշանում է և ոչ համաչափ է կիրառվում: Բացի այդ, կան մարդիկ, որոնք չեն կարողանում նախօրոք վարկի մայր գումարը վճարել ու ազատվել տուգանքներից:

Վարկառուները կարող են միանգամից վարկի մայր գումարը վճարել ու ազատվել տուգանքներից կամ էլ 11-ամսյա տարաժամկետ վճարման կարգով ժամանակացույց կազմել, իսկ երրորդ տարբերակի դեպքում վարկառուի հետ կնքվում է վերավարկավորման պայմանագիր:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×