10-07-2018 18:03 5343

downloadnjkzhJHBZ

 

ԱՌԱՋԻՆ 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով

ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի 17 առևտրային բանկերը, որոնք թվով կազմում են ներկայացված կազմակերպությունների 1.7 տոկոսը: Նախ նշենք, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի առևտրային բանկերի հիմնական գործառնությունները ազատված են ԱԱՀ-ից և ընդհանրապես, ելնելով գործունեության բնույթից առևտրային բանկերը նաև այլ տեսակի անուղղակի հարկեր քիչ են վճարում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, այնուամենայնիվ, 1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հակերի գծով ՀՀ առևտրային բանկերից առաջին եռյակը 2017թ-ին զբաղեցնում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ 26-րդ, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն՝ 29-րդ և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 30-րդ տեղերը:

Ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2017թ-ին կազմել է 807.4 մլրդ ՀՀ դրամ, որը 2016թ-ի համեմատ ավելացել է 91 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 40.5մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.02%ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 7.1 մլրդ ՀՀ դրամով կամ 21.3%-ով: Ընդ որում 2016թ-ին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 4.7%-ը: Այստեղ միանգամից նկատենք, որ բանկերը թվով կազմում են 2017թ-ին 1.7%, իսկ 2016թ.-ին 1.8%, իսկ վճարված հարկերով համապատասխանաբար 5.02% և 4.7%: Ներքոհիշյալում ներկայացնենք ընդամենը հարկերի նկարագրողական վիճակագրությունը, առևտրային բանկերի և մնացած կազմակերպությունների համար, առանձնացված տեսքով: Առևտրային բանկերի ընդամենը վճարված հարկերի միջինը 2017թ-ին` 2.38 մլրդ դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 780 մլն դրամ: 2016թ-ին այս ցուցանիշը՝ 1.64 մլրդ դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 696 մլն դրամ:

Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2017թ-ին կազմել է 252.2 մլրդ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 7.5 մլրդ դրամով կամ 2.9%-ով: Սակայն միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2017թ-ին 2016թ-ի համեմատ ավելացել է 5.6 մլրդ դրամով կամ 18.4%-ով՝ կազմելով 36 մլրդ դրամ: 2016թ-ին այս ցուցանիշը կազմել է 30.4 մլրդ դրամ ընդամենը ուղղակի հարկերի 11.7%: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում՝ 2017թ-ին՝ 12, իսկ 2016թ-ին՝ 11 առևտրային բանկ, գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:

Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2017թ-ին՝ 2.120 մլրդ դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 219 մլն դրամ: 2016թ-ին այս ցուցանիշը՝ 1.447 մլրդ դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 234 մլն դրամ:

 

Հ/Հ Համարը ամբողջ ցանկում ՀՎՀՀ Հարկ վճարողի անվանումը 2015 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսներում հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ)
ընդամենը որից
հարկային մարմինների կողմից հավաքագրված մաքսային մարմինների կողմից հավաքագրված այդ թվում՝
ուղղակի հարկեր (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ) անուղղակի հարկեր (այդ թվում՝ ԱԱՀ, ակցիզային հարկ) հաստա- տագրված վճարներ (այդ թվում՝ մաքսային սահմանին վճարված) այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճա
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 26 02566492 ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 4 733 830,2 4 730 879,2 2 951,1 4 442 361,7 133 315,7
2 29 00400222 ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ 4 203 951,8 4 203 936,0 15,9 3 649 835,8 233 342,2
3 30 02520007 ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 4 184 040,9 4 160 718,4 23 322,5 3 784 408,9 145 639,8
4 32 02502212 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 4 015 956,0 3 990 967,3 24 988,8 3 804 765,3 121 613,9
5 43 01500362 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ 3 291 535,9 3 254 309,7 37 226,3 2 838 284,0 295 385,2
6 44 02518512 ԻՆԵԿՈԲԱՆԿ 3 042 846,7 3 042 196,3 650.4 2 799 499,8 45 676,3
7 48 00005409 ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ 2 772 782,4 2 770 126,8 2 655,6 2 373 880,0 234 445,4
8 52 02559077 ՅՈՒՆԻԲԱՆԿ 2 680 364,6 2 573 022,2 107 342,4 2 117 346,3 353 266,5
9 55 00000291 ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ 2 479 768,4 2 479 194,2 574.2 2 267 427,8 85 707,0  
10 73 02500518 ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 2 053 616,3 2 015 347,9 38 268,5 1 763 573,4 131 300,5  
11 80 02500518 ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 1 836 344,7 1 835 763,7 581.0 1 786 691,6 21 718,9  
12 85 02201405 ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 1 783 503,9 1 752 602,5 30 901,4 1 555 426,1 79 331,6  
13 113 00001182 ԷՎՈԿԱԲԱՆԿ 1 321 218,1 1 320 928,8 289.3 1 142 425,6 135 079,6  
14 149 02514855 ԷՅՉ ԷՍ ԲԻ ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ 945 535,8 937 390,4 8 145,4 680 583,6 176 758,1  
15 241 02501718 ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ 582 819,5 582 819,5 554 669,7 7 280,1  
16 390 01505323 ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ 348 044,4 346 981,9 1 062,5 293 339,4 32 427,5  
17 594 01533411 ԱՐՑԱԽԲԱՆԿ ՓԲԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 211 034,7 211 034,7 189 515,1 7 288,8  
Ընդամենը 40 487 194.3 40 208 219.5 278 975.3 34 901 608.5 2 650 577.1

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×