14-06-2018 19:06 20597

shablonka for fb Recovered

 

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ Finagent.am-ԻՑ

ՀՀ կառավարությունը 2018 թվականի հունիսի 11-ի նիստում հավանություն տվեց ֆիզիկական անձնանց անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքների ներման համար առևտրային բանկերին լրացուցիչ հարկային պարտավորություններից ազատելու մասին օրինագծին:

Պարզելու համար թե ֆիզիկական անձանց չաշխատող վարկերն ինչ ծավալ են կազմում առևտրային բանկերի վարկային պորտֆելում, ներկայացնենք վերջիններիս ցուցանիշները վերջին 3 տարիների կտրվածքով:

2015 թվականի տարեսկզբի դրությամբ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի կազմում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը կազմել է 7.2% կամ շուրջ 172 մլրդ դրամ, որի մեջ ամենաբարձր տեսակարար կշիռներն են ունեցել ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը, մասնավորապես սպառողական վարկերի գծով՝ 1,64% կամ 39,2 մլրդ դրամ, իսկ հիփոթեքային վարկերի գծով՝ 0,51% կամ 12,2 մլրդ դրամ:

2016 թվականի տարեսկզբին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերից չաշխատող վարկերը կազմել են տրամադրված վարկերի շուրջ 6,9 %-ը կամ 167,5 մլրդ դրամ, որից ամենաբարձր տեսակարար կշիռները կրկին բաժին է ընկել ֆիզիկական անձանց տրամադրված վարկերին, մասնավորապես սպառողական վարկերի գծով այն կազմել է 1,8% կամ 43,7 մլրդ դրամ, իսկ հիփոթեքային վարկերի գծով՝ 0,66% կամ շուրջ 16 մլրդ դրամ:

2017 թվականի տարեսկզբի դրությամբ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերից չաշխատող վարկերը կազմել են տրամադրված վարկերի շուրջ 6,3 %-ը կամ 174,6 մլրդ դրամ, որից կրկին ամենաբարձր տեսակարար կշիռներն են ունեցել ֆիզիկական անձանց չաշխատող վարկերը, մասնավորապես սպառողական վարկերի գծով՝ 1,4% կամ 38,8 մլրդ դրամ, իսկ հիփոթեքային վարկերի գծով՝ 0,51% կամ 14,1 մլրդ դրամ:

2018 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերից չաշխատող վարկերը կազմել են տրամադրված վարկերի շուրջ 5 %-ը կամ 150,9 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց տրամադրված չաշխատող վարկերի, մասնավորապես սպառողական վարկերի գծով այդ ցուցանիշը կազմել է 1,1% կամ 33,2 մլրդ դրամ, իսկ հիփոթեքային վարկերի գծով՝ 0,3% կամ 9,1 մլրդ դրամ:

Վերլուծելով առևտրային բանկերի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի կազմում ֆիզիկական անձանց վարկերի մասնաբաժնի դինամիկան 2015-2018թթ. ժամանակահատվածում, տեսնում ենք հետևյալ պատկերը.

 

35358418 1753581674734727 5963779609114705920 n

 

Ինչպես երևում է գծապատկերից, ֆիզիկական անձանց չաշխատող վարկերն ամենաբարձր տեսակարար կշիռն են ունեցել 2016 թվականին, իսկ այնուհետ զգալիորեն նվազել են՝ 2018 թ. առաջին եռամսյակում հասնելով մինչև 1,4%-ի:

Ինչ վերաբերվում է նույն ժամանակահատվածում ֆիզիկական անձանց չաշխատող վարկերի բացարձակ ծավալների դինամիկային, ապա այն ունեցել է հետևյալ պատկերը.

 

35227316 1753581688068059 3055996482395045888 n

 

Ինչպես երևում է գծապատկերից, ֆիզիկական անձանց չաշխատող վարկերի ծավալային դինամիկան ունեցել է նույն հետագիծը, ինչը որ առկա էր դրանց տեսակարար կշիռների դիտարկման դեպքում: Ֆիզիկական անձանց չաշխատող վարկերն ամենամեծ գումարային ծավալն են ունեցել 2016 թվականին՝ 59.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ հետագայում զգալիորեն նվազել են՝ 2018 թ. առաջին եռամսյակում հասնելով 42,3 մլրդ դրամի:

Այսպիսով, օրենսդրական փոփոխության արդյունքում առևտրային բանկերը հնարավորություն կունենան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա­կանի մայիսի 31-ը կուտակված ավելի քան 42,3 մլրդ դրամի չափով անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները: Վերջինս կարևոր քայլ կհանդիսանա ինչպես ՀՀ քաղաքացիների ֆինանսական վիճակի, այնպես էլ առևտրային բանկերի վարկային պորտֆելի բարելավման վրա, քանի որ տվյալ պարագայում ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով վճարվելիք գումարներն արդեն կուղղվեն վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարմանը, այլ ոչ թե տույժերի ու տուգանքների վճարմանը: Վերջինս կնպաստի ավելի քան 42 մլրդ դրամի գումարի չափով բանկային ակտիվների առողջացմանը և առևտրային բանկերի ֆինանսական միջոցների շրջանառելիության արագացմանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×