24-02-2018 13:00 29232

verlutsutyun

 

Անշարժ գույքի գնանկման ֆոնին Հայաստանում հիփոթեքային վարկավորումը նոր թափ է հավաքում:

Ըստ Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, բանկերի հիփոթեքային վարկավորման ծավալը 14.4% աճել է և կազմել է 215.2 մլրդ դրամ կամ $444,5 մլն: Դրան զուգահեռ` 2017-ին հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները 12.2% -ից նվազել են մինչև 10.6%: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա ընթացքում բնակարանների միջին շուկայական արժեքը նվազել է 2.8%:

Հայաստանի բոլոր 17 բանկերն աշխատում են հիփոթեքային շուկայում, ընդ որում` դրանցից 10-ը դասական հիփոթեքից բացի տրամադրում են նաև էներգաարդյունավետ «կանաչ» վարկեր, բնակարանի ձեռքբերման/ կառուցման/ վերանորոգման համար: Դրանք են`Արդշինբանկը, Կոնվերս Բանկը, Արարատբանկը, Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ինեկոբանկը, Արմսվիսբանկը, Անելիք Բանկը, Հայէկոնոմբանկը և Յունիբանկը:

Այդ վարկերի վերաֆինանսավորումն իրականացնում է Ազգային հիփոթեքային ընկերությունը «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում: Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքը տատանվում է 11-13% սահմաններում, իսկ մարման ժամկետը կազմում է 10-20 տարի:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×