27-10-2017 17:33 25627

pic online 0 dollar 0

 

Հայաստանում շատ քաղաքացիներ այսօր կանգնած են վարկը մարելու խնդրի առջև: Բոլորի մոտ պատճառները տարբեր են: Սակայն կան նաև ընդհանրություններ: Օրինակ, հաճախ աշխատավարձի կրճատման պատճառով վարկառուն չի կարողանում պարտաճանաչ մարել պարտքը: Լինում են դեպքեր, երբ մարդիկ դառնում են անվճարունակ և մեկ օրում մնում <<դատարկ գրպանով>>, փոխարենը նրանց վարկի տոկոսն օրեցօր ավելանում է:

Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի յուրովի է ընկալում ֆինանսական ձախողումների փաստը: Մարդկանց մի մասը փորձում է պարզապես անտեսել դրանք, ոմանք էլ անմիջապես խուճապի են մատնվում: Սակայն ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում վարկը հնարավոր է վերաֆինանսավորել կամ վերանայել որոշ պայմաններ: Finagent.am-ը ներկայացնում է որոշ գործնականխորհուրդներ, որոնք կօգնեն վերաֆինանսավորել վարկը, եթե վարկառուն հայտնվել է գրեթե անելանելի վիճակում:

Նախ վարկի վերաֆինանսավորումը հնարավոր է իրականացնել բանկի և հաճախորդի (ով ֆինանսական դժվարություններ ունի) միջև պայմանավորվածության հիման վրա: Մշակվում է վարկի մարման բանկային նոր սխեմա: Վերաֆինանսավորման ծառայությունից օգտվելու համար վարկառուն պետք է նախ պատրաստի մի փաթեթ, որը կներառի որոշ կարևոր փաստաթղթեր:

Դրանցից են`

1. բանկի կողմից սահմանված և արդեն լրացրած դիմում-հայտը

2. աշխատանքային գրքույկի և անձնագրի էջերի պատճենը

3. եթե վարկառուն կորցրել է իր հիմնական աշխատանքը, պարտավոր է ներկայացնել թերթիկ, որը հաստատում է, որ այդ պահին նագրանցված է զբաղվածության ծառայությունում և շարունակում է աշխատանք փնտրել: Այդ թերթիկում նաև պետք է նշված լինի գործազրկության նպաստի չափը

Նախքան վարկի վերաֆինանսավորման համար բանկ դիմելը քաղաքացին պետք է տեղյակ լինի, որ պարտքը հնարավոր է վերանայել մի քանի եղանակով:

Առաջին տարբերակը ենթադրում է վարկի մարման երկարաձգում: Դա ենթադրում է վարկի ամսական մարումների չափի նվազեցում, թեև հանգեցնում է նաև վարկային պարտավորության ընդհանուր չափի ավելացում:

Երկրորդ տարբերակը, որը կարող է առաջարկել բանկը, ենթադրում է վարկի արժույթի փոփոխություն: Օրինակ, եթե դոլարըզգալի արժեվորվել է, իսկ վարկը դոլարով է, վարկառուն հայտնվում է ծանր կացության մեջ: Այդ պարագայում վարկառուն կարող էխնդրել բանկին դոլարային վարկը դրամային դարձնել: Թեև պատասխանը միշտ չէ, որ դրական կարող է լինել:

Երրորդ տարբերակն ենթադրում է արտոնյալ ժամանակի տրամադրում: Բանկը կարող է 3-12 ամսով ազատել վարկառուին վարկի մայր գումարի մարումից, այդ ընթացքում նա վճարում է միայն տոկոսները:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Մաքսիմ 21.11.2017 16:31
Инд гумар ктрамадрек?
Պատասխանել
0 # Samvel 13.01.2018 21:42
Es samveln em unem vark ev uzum em mshtakan oktvel der carayucunic xndrum em ognek ays harcum
Պատասխանել
0 # Ani 25.01.2018 21:26
Barev ches es uzum em cher hachaxord@ darnal
Պատասխանել

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×