01-09-2017 18:48 22562

vers8

 

ՀՀ բանկային համակարգի 2017թ. զարգացումները ընդհանուր առմամբ արտացոլում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք սկսվեցին 2014թ. վերջում: Առաջին հերթին նշվածը վերաբերում է ՀՀ տարածքում գործող բանկերի կայունության բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում բանկերի միաձուլումների հետ մեկտեղ էապես բարձրացավ բանկային համակարգի կապիտալացվածության մակարդակը և իրացվելիությունը (Տե՜ս գծ.1, գծ. 2):jj1Գծապատկերներից երևում է, որ ընթացիկ իրացվելիության ցուցանիշը (իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ) ցուցաբերել է հստակ աճի միտում պատմական առավելագույնին հասնելով 2016թ. նոյեմբերին (177%): Ընդհանուր իրացվելիությունը (իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) կրկնում է նույն հետագիծը՝ 2 տարում ունենալով 10 տ.կ. աճ և հասնելով 33%:
Հարկ է նշել, որ երկու ցուցանիշներն էլ գտնվում են ՀՀ ԿԲ սահմանված մակարդակից բարձր:

jj2ՀՀ Կենտրոնական բանկի գործողությունների առաջնային նպատակը բանկային համակարգի երկարաժամկետ կայունության ապահովումն էր: 2014թ. բացասական իրադարձությունները (միջազգային շուկաներում նավթի գների անկում, արտարժույթի ներհոսկի կրճատում և, որպես հետևանք, ազգային արժույթի արեզրկում) առաջ քաշեցին մի շարք խնդիրներ, որոնց անտեսումը ապագայում կարող էր ծանր հետևանքների հանգեցնել, ինչը և պատճառ դարձավ այդ ժամանակ ՀՀ ԿԲ կողմից իրականացվելիք բարեփոխումների մեկնարկին: Էական գործոններից կարելի է առանձնացնել բանկերի ակտիվների որակի էական վատթարացումը և չախատող վարկերի տեսակարար կշռի աճը (դեռ 2016թ. վերջում այս ցուցանիշը կազմում էր աննախադեպ 10%), բանկային համակարգի կապիտալացման մակարդակի նվազումը 2011-2015թթ. ընթացքում (2014թ. նորմատիվային ընդհանուր կապիտալ և ռիսկով կշռված ակտիվների hարաբերակցության ցուցանիշը նվազեց մինչև 14% սահմանային 12%-ի պայմաններում), բանկային համակարգի ակտիվների աննախադեպ ցածր աճն (2015թ.` 2,5%) ու վարկային ներդրումների նվազումը (2015թ.՝ -3,1%): ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկված քայլերը շտկեցին իրավիճակը, իսկ 2016 թվականն այս առումով կարելի է համարել շրջադարձային: Ընդհանուր առմամբ 2017թ. առաջին կիսամյակը ՀՀ բանկերի համար կարելի բնորոշել որպես դրական, քանի որ այն շարունակում է 2016թ. միտումները: Դիտարկվող ժամանակաշրջանի ընթացքում բանկային համակարգը ցուցաբերում է աճ բոլոր հաշվեկշռային ցուցանիշների և զոտ շահույթի մասով:

 

 

 

 

 

 

 



Աղյուսակ 2 ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճը

Ակտիվների աճ*

1,6%

0,6%

-3,6%

Ավանդների աճ*

0,5%

3,1%

0,2%

Վարկային ներդրումների աճ*

2,2%

4,1%

-4,9%

Ժամանակաշրջանի զուտ շահույթի աճ**

44,3%

68,6%

-55,9%



* նախորդ տարվա վերջի նկատմամբ
** նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ

Աղյուսակից երևում է, որ 2017թ. վեց ամիսների ընթացքում ավանդները, վարկային ներդրումները և զուտ շահույթը ավելացել են համապատասխանաբար 0,5%, 2,2% և 44,3%: Վարկերի և ավանդների մասով պատկերը վատթարացել է 2016թ. համեմատ, ինչը չի կարելի ասել ընդհանուր ակտիվների մասով՝ 1,6% աճ 2017-ին 2016-ի 0,6% դիմաց: Ակտիվների աճի հիմնական գործոնը բանկերի թղթակցային հաշիվների, ինչպես նաև միմյանց նկատմամբ պարտավորությունների (օրինակ, ռեպո համաձայնագրերի գծով) աճն է:
Չնայած 2017թ. վեց ամիսների ընթացքում արձանագրված իրացվելիության անկմանը (Տե՜ս գծապատկեր), որը կարող է ունենալ կա՜մ սեզոնային բնույթ, կա՜մ էլ հանդիսանալ ակտիվների վերաբաշխման հետևանք, բանկերը դեռևս հնարավորություն ունեն գերազանցել 2016թ. ցուցանիշները:

Աղյուսակ 3 ՀՀ բանկերի որոշ ցուցանիշները և դրանց աճը



Բանկ

Ընդհանուր ակտիվներ,

հազ. դրամ*

Ընդհանուր կապիտալ, հազ. դրամ*

Զուտ շահույթ, հազ. դրամ*

Ընդհանուր ակտիվների աճ 2017թ. I կիսամյակում, %

Ընդհանուր կապիտալի աճ 2017թ. I կիսամյակում, %

1

Ամերիաբանկ

653 324 121

67 784 582

3 341 100

-9,18%

5,26%

2

Արդշինբանկ

507 491 246

62 770 486

3 102 347

-7,46%

-12,17%

3

Հայբիզնեսբանկ

458 634 403

37 864 499

862 224

13,41%

2,91%

4

ԱԿԲԱ-Կրեդի Ագրիկոլ բանկ

317 694 979

58 698 603

2 728 105

12,15%

3,72%

5

Անելիք բանկ

308 021 256

44 219 956

2 387 982

9,05%

7,53%

6

Ինեկոբանկ

240 028 098

45 919 121

3 560 486

1,62%

5,65%

7

ՎՏԲ-Հայաստան բանկ

227 107 873

29 898 461

-4 510 796

-2,39%

-11,83%

8

Կոնվերսբանկ

217 338 330

34 067 891

1 498 187

13,79%

5,87%

9

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ

215 012 247

47 641 552

661 225

-0,07%

1,35%

10

Յունիբանկ

194 846 699

35 272 430

146 922

5,10%

1,23%

11

Արարատբանկ

191 587 220

34 114 832

808 257

-11,12%

2,97%

12

Արմսվիսբանկ

148 677 901

31 080 178

2 038 283

14,15%

8,33%

13

Հայէկոնոմբանկ

146 211 588

27 626 194

165 563

0,02%

0,21%

14

Արցախբանկ

109 591 701

26 541 964

214 306

5,13%

0,83%

15

Պրոմեթեյ բանկ

97 296 492

30 153 651

863 855

8,72%

2,74%

16

Բիբլոսբանկ

73 989 713

22 705 788

622 875

15,27%

3,79%

17

Մելլաթ բանկ

49 897 128

33 205 110

695 391

20,99%

-1,39%



ԸՆԴԱՄԵՆԸ

4 156 750 995

669 565 298

19 186 312

1,64%

1,08%




Բանկ Ընդհանուր ակտիվներ,
հազ. դրամ* Ընդհանուր կապիտալ, հազ. դրամ* Զուտ շահույթ, հազ. դրամ* Ընդհանուր ակտիվների աճ 2017թ. I կիսամյակում, % Ընդհանուր կապիտալի աճ 2017թ. I կիսամյակում, %


Վերջին ժամանակներում ՀՀ բանկային համակարգը զգալի ձևափոխվեց: Տեղի ունեցան բանկերի միաձուլումներ, որոնց հետևանքով շուկայի 21 մասնակցից մնացին 17-ը: Այնուամենայնիվ, արդեն ձևավորված բանկային համակարգի միանձնյա առաջատարն է Ամերիաբանկը, որը գերազանցում է մրցակիցներին հաշվեկշռային հիմնական ցուցանիշներով և ընթացիկ ժամանակաշրջանի շահույթով (Տե՜ս աղյուսակ 2): Մյուս առաջատարներն են՝ Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա-Կրեդի Ագրիկոլ բանկը: Հնգյակից դուրս են մնացել Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան և ՎՏԲ-Հայաստան բանկերը: 5 բանկերի մոտ նվազել են ակտիվները, 3 բանկերի մոտ՝ կապիտալը: Ընդհանուր առմամբ 17 բանկերից 16-ը ունեցել են շահույթ, իսկ միակ ՙանհաջողակը՚ ՎՏԲ-Հայաստան բանկն է 4,5 մլրդ. դրամ վնասով:

Այսօր արդեն վստահ կարելի է փաստել ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկած քայլերի դրական արդյունքների, բանկային համակարգի կայունացուման, ուժերի վերաբաշխման և շուկայի վերաձևավորման մասին: Այժմ խնդիրը կայանում է վարկային համարժեք ռեսուրսների գեներացման և պրոդուկտների ստեղծման մեջ: Բանկերն պետք է բոլոր ուժերը կենտրոնացնեն վարկավորման ակտիվացման վրա՝ օգտվելով կայուն փոխարժեքով ստեղծված հնարավորությունից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×