17-06-2017 15:41 16329

wb

 

Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը լիովին սպառել է իրեն: Այս մասին նշում է ՀԲ Հարավային Կովկասի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ծրագրերի ղեկավար Ջենևեվա Բոյրաուն Համաշխարհային բանկի «Հայաստանի համակարգային գնահատականը. Արդյունքներ.Ապագա» խորագրով զեկույցում: Նա իր գնահատականը հիմնավորում է երկրում բնակչության սոցիալապես խոցելի խավի ավելացմամբ, ինչը տեղի է ունենում միջին խավի հաշվին:

Ըստ նրա, Հայաստանն այսօր կարիք ունի տնտեսական բարեփոխումների, հակառակ դեպքում պետությունը

կապահովի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի «համեստ» ցուցանիշներ:

«Հայաստանը կանգնած է երկու հիմնական համակարգային մարտահրավերների առաջ, որոնք են`բնակչության ծերացումը և նվազումը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունները, որոնք բացասական ազդեցություն են թողնում տնտեսության աճի վրա`եթե բարեփոխումներ տեղի չունենան տնտեսական քաղաքականությունում», - ասել է նա:

Ըստ ՀԲ փորձագիտական ​​խմբի հաշվարկների, Հայաստանի տնտեսության զարգացման նոր մոդելով նախատեսվում է գլոբալ հարաբերությունների հավասարակշռված աճ, մասնավորապես, առևտրի և ներդրումների ընդլայնման միջոցով, անիրացվելի ապրանքներից անցնելով իրացվելի ակտիվներին ու ծառայություններին, ապահովելով դինամիկ, արդյունավետ և մրցակցային գործարար միջավայրի ձևավորում, ինչը կստեղծի աշխատատեղեր: Անհրաժեշտ է հասնել աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և ապահովել նոր մոդելի ճկունությունը, որն ավելի դիմացկուն կլինի կլիմայի փոփոխությունների հանդեպ:

Մասնավորապես, խոսելով մրցակցային միջավայրի մասին, փորձագետը նշել է, որ վերջին տարիներին որոշ քայլեր են արվել այդ ուղղությամբ, բայց դրանք ակնհայտորեն բավարար չեն խորը փոփոխությունների հասնելու համար, հատկապես իրավական դաշտում, իսկ ֆինանսական հասանելիությունը դեռ շարունակում է մնալ մասնավոր հատվածի զարգացման առանցքային խոչընդոտը: Ըստ 2013-ի տվյալների, հայկական ձեռնարկատերերի ընդամենը 3%-ն է օգտվում վարկային ռեսուրսներից և այլ ֆինանսական աղբյուրներից, մինչդեռ այս ցուցանիշը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կազմում է մոտ 49%: Միևնույն ժամանակ, Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների 75%-ը բանկերում ունի վարկային պարտավորություններ, մինչդեռ փոքր բիզնեսի մասնաբաժինը կազմում է 31%: Ըստ նրա, մինչ օրս պրոբլեմ է հանդիսանում նոր մասնակիցների շուկա դուրս գալը, բարդությունները փոքր ձեռնարկությունների բացման առումով, մրցակցային դաշտի բացակայությունը արտադրող-ձեռնարկությունների միջև, թափանցիկության բացակայությունը պետական օժանդակության հարցերում, ինչպես նաև արդարացի մրցակցության բացակայությունը պետական գնումների ընթացքում: Գործարար միջավայրի բարելավման նպատակով ՀԲ փորձագետները պնդում են, որ անհրաժեշտ է հնարավորին չափով պարզեցնել, ֆինանսական հասանելիությունը, մատչելիության ընդլայնումը դեպի նորարարությունները, պետք է բարելավել կորպորատիվ կառավարման համակարգը, ամրապնդել մրցակցային օրենսդրության արդյունավետությունը, ուժեղացնել շահույթի բախշման միջավայրը, ձևավորել ժամանակակից գյուղատնտեսություն, ինչպես նաև թերությունների բացառում, որոնք խանգարում են ներդրումային միջավայրին:

Ըստ ՀԲ-ի փորձագետների, տնտեսական բարեփոխումների իրականացման դեպքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2020 թվականը կմնա նույն իրական մակարդակում` 4 հազ. դոլար, 2030-ին մինչև 6 հազար դոլար, իսկ 2050-ին` մինչև 12 հազար դոլար աճելու միտումով, իսկ փաստացի սցենարով այս ցուցանիշը չի գերազանցում 8 հազ.դոլարը:

Ընդ որում, աղքատության մակարդակը բարեփոխումների արդյունքում մինչև 2020 թվականը ներկայիս 30%-ից կիջնի 25%, մինչև 2030-ը`10%, իսկ 2050-ին `0,2-0,3%:

Ինչ վերաբերում ՕՈՒՆ-ին, Համաշխարհային բանկի փորձագետը նշել է, որ 2012-2015 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների բաժինը ՀՆԱ-ում կազմել է 3.7-3.8%, մինչդեռ 2005-2008 թվականներին կազմել էր մոտ 7.2%: 2004-ից մինչև 2014 թվականը ՕՈՒՆ առյուծի բաժինն (49%) ընկել է էներգետիկայի ոլորտին, մինչդեռ վերջին 2 տարիներին ՕՈՒՆ 26% -ն ուղղվել է էներգետիկայի ոլորտին, իսկ 24%-ը` հեռահաղորդակցության ոլորտին: Այս առումով Բոյևաուն նշել է, որ աշխարհում ապրում է 9-11 մլն. հայ, իսկ Սփյուռքի հզորությունը լրիվ չի օգտագործվում:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թ.-ին կանխատեսում է 2,7%, 2018-ին` 3,1%, 2019-ին `3.4%:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×