27-05-2017 13:15 16061

IMG 8204

 

Մանրածախի ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 52.1% (4.96 մլրդ դրամ), կորպորատիվի մասնաբաժինը`47.9% (4.6 մլրդ դրամ):
Ընդ որում, մանրածախ ապահովագրական շուկայում տարեկան անկումը դանդաղել է`24,9% -ից մինչև 3,9%, իսկ կորպորատիվ ապահովագրության հատվածում աճը 27.8% -ից դանդաղել է մինչև 3,7%: Մինչև Հայաստանում ԱՊՊԱ-ի, ինչպես նաև բյուջետային աշխատողների պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվի մասնաբաժինն զգալի գերակշռում էր մանրածախի նկատմամբ:


Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի համաձայն՝ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ մանրածախ ապահովագրությունը գերակշռում է բոլոր ապահովագրողների պորտֆելներում, բացառությամբ ԻՆԳՈ Արմենիայի և և Սիլ Ինշուրանսի, որոնց մոտ գերակշռում է կորպորատիվ ապահովագրությունը, համապատասխանաբար կազմելով`59.6% և 56.6%: Մանրածախ և կորպորատիվ ապահովագրությունների միջև աեծագույն անհամաչափությունն արձանագրվել է «ՌԵՍՈ» (77,7% և 22,3%), «Նաիրի Ինշուրանս» (67.4% և 32.6%) և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» (65% և 35%) ընկերություններում: «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում այդ հարաբերակցությունը կազմում է`50.2% և 49,8%:

րական պրեմիաների կառուցվածքում կորպորատիվի մասնաբաժինը կազմել է 94.8% կամ 926.1 մլն դրամ (տարեկան աճը`34%), մանրածախինը`5.2% կամ 50.8 մլն դրամ (տարեկան անկումը`4%):

Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի առաջին եռամսյակը եզրափակել են 271609 պայմանագրով, տարեկան անկումը`4,8%: Հետևաբար, 2017 թվականի առաջին եռամսյակում գործող ապահովագրական պայմանագրերի թիվը կազմել է 644145, տարեկան աճը`1,2%: Իսկ ըստ ապահովագրական դասերի, կնքված պայմանագրերի թվով առաջատարն է ԱՊՊԱ հատվածը, առաջին եռամսյակի արդյունքներով`206,3 հազար, գործող պայմանագրերի թիվն ապրիլի 1-ին հասցնելով 435.6 հազարի: Իսկ կամավոր ապահովագրության տեսակներից առավել պահանջված է դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որով I եռամսյակում կնքվել է 34.2 հազար պայմանագիր, իսկ գործող պայմանագրերի թիվն ապրիլի 1-ին հասել է 122.6 հազարի: Պայմանագրերի թվով ԱՊՊԱ հատվածում առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը (120,2 հազար գործող պայմանագիր ապրիլի 1-ի դրոթւմաբ, որից մոտ 56 հազարը կնքվել է առաջին եռամսյակում), դժբախտ պատահարներից և ԿԱՍԿՈ ապահովագրության տեսակներով առաջատարն է «ՌԵՍՈ» ընկերությունը (համապատասխանաբար`87,8 հազար և 4-հազար գործող պայմանագիր ապրիլի 1-ին), գույքի ապահովագրության գծով առաջատարն է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (14 հազար ակտիվ պայմանագիր ապրիլի 1-ին), բժշկական ապահովագրության գծով առաջատարն է «ՍԻԼ Ինշուրանս» ընկերությունը (5.6 հազար ակտիվ պայմանագիր ապրիլի 1-ին), իսկ արտերկիր մեկնողների ապահովագրության հատվածում առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը (4.9 հազար ակտիվ պայմանագիր ապրիլի 1-ի դրությամբ):

Առաջին եռամսյակում կնքված պայմանագրերի թվով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 71.9 հազար պայմանագիր, որին հաջորդում են`ՌԵՍՈ - 56.2 հազար, ԻՆԳՈ Արմենիա - 52.2 հազար, Նաիրի Ինշուրանս - 42.1 հազար, «ՍԻԼ Ինշուրանս» - 27.9 հազար և «Արմենիա Ինշուրանս» - 21,4 հազար պայմանագիր: Բոլոր վեց ընկերությունների կնքված պայմանագրերում գերակշռում է ԱՊՊԱ հատվածը, առավելագույնը`Սիլ Ինշուրանսում (92%), իսկ նվազագույնը` ՌԵՍՈ ընկերությունում (48%):

Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում), 11 դասերի ապահովագրությամբ են զբաղվում «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և ՌԵՍՈ ընկերությունները, և 10 դասերով` «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×