23-05-2017 16:52 22516

shenq

 

Եվրասիական տնտեսական միության չափանիշներով Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրել է երևանյան անշարժ գույքի առաջնային շուկան:

 

img1img2

Մասնագետները 2011-2016 թվականների ցուցանիշներով պարզել են, որ շենքեր կառուցող 30 ընկերություններից ամենաակտիվը 3-ն են: <<Դի ընդ Էյջ Գրուպ>> ՍՊԸ-ի մասնաբաժինը 22% է, <<Միկմետալ>> ՍՊԸ-ինը` 11% , իսկ <<Էլիտ Հոլդինգ>> ՍՊԸ-ինը` 9%: Այսպիսով, կառուցապատման ոլորտում մրցակցությունն արդար է, գերիշխող չկա:


Որո՞նք են ամենապահանջված բնակարանները, որքա ՞ ն հիպոթեք են վերցնում երևանցիները, ի ՞ նչ մակերեսներ են նախընտրում առավելապես: Ըստ ուսումնասիրության` երևանցիները փնտրում են էկոնոմ բնակարաններ, որոնք չեն գերազանցում սահմանված մակերեսները: Սակայն նորակառույց շենքերի հատկապես մեկ սենյականոց բնակարանների միայն 41% է համարվում էկոնոմ, այսինքն տատանվում է 28-45 քմ տարածք միջակայքում:


img3img4

Երկու սենյականոցների դեպքում էկոնոմ է ընդամենը 24%`առավելագույն 60 քմ մակերեսով, երեք սենյականոցների ընդամենը 10% էկոնոմ, այսինքն չի գերազանցում 80 քմ-ը: Մասնագետները պարզել են, որ հենց 2-3 սենյականոց բնակարաններն են ամենապահանջվածը, բայց նորակառույցներում դրանց մակերեսները մեծ են հետևաբար էկոնոմ համարվել չեն կարող:

 

Գնորդների հիմնական մասը նորակառույցում բնակարան է գնում սեփական միջոցներով: Մրցակցային հանձնաժողովում նշում են, որ հիպոտեքի միայն 10%-ն է դիմում առաջնային շուկայում սեփական անշարժ գույքն ունենալու համար:


img5img6

Այս ցուցանիշները ազդակ են կառուցապատող ընկերություններին` հասնակալու, որ պահանջված են սոցիալական, էկոնոմ դասի բնակարանները: Իսկ առաջարկվող մեծ մակերեսներն ըստ մասնագետների` հետևաբար նաև թանկ են միջին դասի գնորդի համար, որոնք էլ հենց հիպոթեք վերցնողներն են: Վերլուծությունն ազդակ է նաև բանկերի համար` վերանայել հիպոտեքի պայմանները:

 

img7img8

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×