13-05-2017 16:12 19819

Բանկային համակարգը, հանդիսանալով խնայողությունների կուտակման ամենավստահելի ֆինանսական ինստիտուտ, իրենից ներկայացնում է կարևոր աղբյուր ներդրումների գոյացման համար։ Ցանկացած երկրի մրցունակության գրավականներից մեկն է զարգացած բանկային համակարգը, որը մատնանշում են մի քանի ցուցանիշներ։ Առաջինը հենց այն է, թե որքան են կազմում բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման ծավալները մեկ տարվա համախառն արտադրանքի նկատմամբ։ Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ այս ցուցանիշն էական աճ է արձանագրել անմիջապես 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո՝ 2010թ․-ից ի վեր կազմելով գրեթե 40 %։ Զուգահեռ աճել են նաև բանկային համակարգի ակտիվները՝ 2016թ․-ի դրությամբ կազմելով գրեթե 80%:

 

Ելնելով տվյալ վիճակագրությունից, կարելի է ենթադրել, որ ՀՀ տնետսությունում արտադրվող ապրանքների և ծառայությունների ընդամենը 40%-ն է ֆինանսավորվում բանկային համակարգի միջոցով։ Միջազգային ցուցանիշների հետ կատարված համեմատությունը թույլ է տալիս մի շարք եզրակածություններ անել մրցունակության տեսանկյունից։ Համաշխարհային բանկի տվյալները փաստում են նրա մասին, որ զարգացած երկրների մեծամասնությունում բանկային համակարգի կողմից տնտեսության մասնավոր հատվածին տրամադրված վարկերի ծավալը գերազանցում է ՀՆԱ-ն։ Հայաստանի ցուցանիշը մոտ է զարգացող և ցածր եկամուտ ունեցող երկրների ցուցանիշներին ։

 

 

Untitled 6

 

 

 

 

Հարկ է նշել, որ ՀՀ բանկային համակարգի վրա իր ազդեցությունն է թողել նաև 2014թ.-ի վերջին արձանագրված արժութային ճգնաժամը։ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2015թ․ ընթացքում հայաստանյան բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալը ոչ միայն չի աճել, այլ նաև որոշակի անկում է ապրել։ Նույնը  կարելի է ասել ընդհանուր ակտիվների մասին։ Միայն 2017թ․ սկզբին կարելի է նկատել ակտիվների համեմատաբար ավելի մեծ աճի տեմպեր, ինչը խոսում է վարկերի նկատմամբ պահանջարկի վերականգնման մասին։

 

 

 

Untitled 7

 

 

Այդ ամենը արտացոլված է բանկերի հաշվեկշռային ցուցանիշներում։ 2015թ․ամսեկան տվյալներն ապացուցում են, որ ճգնաժամն իսկապես լուրջ ազդեցություն է ունեցել. դա է փաստում ընթացիք ժամանակահատվածի չբաշխված շահույթի աճող բացասական թիվը, այսինքն՝ վնասը։

 

 

 

 

Untitled 9

 

 

 

Այնուամենայնիվ, 2017թ․-ի առաջին եռամսյակի դրությամբ՝  բանկային համակարգի ցուցանիշները վերականգնում են իրենց աճի տեմպերը. թե՛ վարկերի, թե՛ ավանդների ծավալները աստիճանաբար ավելանում են, ինչը նաև ՀՀ ԿԲ քաղաքականության արդյունքն է։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×