08-05-2017 18:53 17607

Ս․թ․ մայիսի 5-ին ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլ ամսին գրանցված գնաճի վերաբերյալ իր մեկնաբանությունները։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ այն կազմել է 1%՝ հանդիսանալով ԿԲ ընդլայնողական քաղաքականության արդյունք։
Ինչպես վկայում են ստորև ներկայացված գծապատկերում բերված վիճակագրական տվյալները, սկսած 2015թ․ դեկտեմբերից նկատվել է դրամավարկային քաղաքականության գործիք հանդիսացող հիմնական տոկոսադրույքների աստիճանաբար անկում։

 

Դրամավարկային քաղաքականության գործիք հանդիսացող տոկոսադրույքները

 

Որպես կանոն, Կենտրոական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցումը փողի գնի իջեցման ազդակ է հանդիսանում առևտրային բանկերի համար։ Տվյալ քաղաքականության արդյունքում ընդլայնվում են բանկերի՝ վարկավորման տեսանկյունից հնարավորությունները։ Այդ իսկ պատճառով նվազում են թե՛ վարկերի, թե՛ ավանդների գները՝ տոկոսադրույքի տեսքով արտահայտված։ Այդ հանգամանքը առանցքային դեր ունի  ներդրումների խթանման գործընթացում, քանի որ փոխառու միջոցների նկատմամբ պահանջարկն անիջապես կախված է դրանց գնից․ որքան ցածր է վարկավորման տոկոսադրույքը, այնքան մեծ է լինելու վարկերի նկատմամբ պահանջարկը։ Հետևաբար, աճում են ներդրումների ծավալներն, ինչն, իր հերթին, հանգեցնում է տնտեսական աճի և գների որոշակի աճի։ Դա է, ըստ էության, ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իմաստն ու գլխավոր նպատակը։ Սակայն, Կենտրոնական բանկի տվյալները փաստում են նրա մասին, որ զգալի փոփոխութուն վարկավորման ծավալների մեջ 2016-2017թթ․ ընթացքում չի նկատվել։

Ինչպես վկայում է վարկերի կառուցվածքն՝ ըստ տնտեսության ոլորթների, ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող սպառողական վարկերն այնքան էլ զգայուն չեն տոկոսադրույքի փոփոխության նկատմամբ․ աճ կա, բայց այն չնչին է։

 

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին ՀՀ դրամով տրամադրված վարկերն՝ ըստ ոլորտների (ժամանակահատվածի վերջ, մլն. ՀՀ դրամ)

 

Տնտեսություն մեջ դրամի քանակի ընդլայնմանն ուղղված դրամավարկային քաղաքականության թիրախն է, ըստ էության, դրամական զանգվածի ավելացումը։ Դա իր մեջ ներառում է շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամն ու բոլոր տեսակի ավանդները։ Այս ցուցանիշներում ևս նկատվում է որոշակի աճ, ընդ որում, աճի տեմպերն ավելի նկատելի են ժամկետային ավանդների ծավալներում։

 

Դրամական զանգված, մլն․ ՀՀ դրամ

 

Այսպիսով՝ ընդլայնողական քաղաքականության արդյունքում ստացված դրամական զանգվածի ծավալների աճը նպաստել է գնաճի միտումների առաջացմանը, որի հետևանքով էլ մեկ տարուց ավել տևող գնանկումային միտումներից հետո արձանագրվել է նախորդ ամսվա նկատմամբ 1% գնաճ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×