15-04-2017 15:03 15245

Հայաստանի բանկերի կողմից ներգրաված ավանդների ծավալը 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով աճել է 20% և հասել է 2.405 տրլն.դրամ ($ 4.9 մլրդ): Դրանց կառուցվածքում գերակշռում են արտարժութային ավանդները`ավելի քան 62.9%, իսկ դրամով վարկերը կազմել եբ 37,1%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ավանդների կառուցվածքում արտարժութային բաղադրիչը տարեկան կտրվածքով ավելացել է 8,8%, 1.514 տրլն. դրամ, իսկ ՀՀ դրամով բաղադրիչը` 45.4%, մինչև 891.5 մլրդ դրամ: Բանկային ավանդների կառուցվածքում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 75% կամ 1,806 տրլն դրամ (տարեկան աճը`16.5%), իսկ ոչ ռեզիդենտների մասնաբաժինը`25% կամ 599.4 մլրդ դրամ (տարեկան աճը`31,7%): Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 27% կամ 487,5 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`73% կամ 1.319 տրլն. դրամ: Ցպահանջ ավանդները մեկ տարում աճել են 8.8%, իսկ ժամկետային ավանդները`19.7%: Բնակչության ավանդները Հայաստանի առևտրային բանկերում 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել են ավելի քան $1 տրլն. դրամ, տարեկան կտրվածքով աճը`13,7%: Ըստ վիճակագրության, դրամով ավանդների միջին տոկոսադրույքը փետրվարին ձևավորվել է 9.29% մակարդակում, տարեկան կտրվածքով աճելով 11.44%:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×